• Latest news

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կհոգա հեպատիտ Ց-ով վարակված 13 քաղաքացիների բուժման ծախսը

30 հունվարի, 2015  17:58

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կհոգա հեպատիտ Ց-ով վարակված 13 քաղաքացիների բուժման ծախսը: Այս մասին ասվում է կոմբինատի հայտարարության մեջ։

«Ինչպես Ձեզ հայտնի է ՀՀ առողջապահության  նախարարությունը վերահաստատեց, որ «Քաջարանի բժշկական կենտրոն»-ում հեպատիտ Ց-ով վարակված քաղաքացիների թիվը հասել է 13-ի:

 Միաժամանակ, պարզվել է, որ  13 հիվանդներից 5-ը հանդիսանում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատակիցներ: Հաշվի առնելով իրավիճակի բարդությունը եւ  այն հանգամանքը, որ հեպատիտ Ց-ի բուժումը յուրաքանչյուր առանձին դեպքում լուրջ ծախսերի հետ է կապված, ինչպես նաեւ  նկատի ունենալով, որ վերոհիշյալ հիվանդության բուժումը չի ներառվում առողջապահական ապահովագրությամբ փոխհատուցվող հիվանդությունների ցանկում, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ղեկավարությունը համապատասխան քննարկումներ է անցկացրել հիմնական բաժնետեր «Քրոնիմետ մայնինգ»-ի եւ Առողջապահության նախարարության ղեկավարության հետ:

 Քննարկումների արդյունքում մեր կողմից  որոշում է ընդունվել հոգալ կոմբինատի 5 աշխատակիցների՝ այս պահին անհրաժեշտ բուժման ողջ ծախսը: Բացի այդ, հավատարիմ մնալով որդեգրած սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ղեկավարությանը պատրաստականություն է հայտնում  իր վրա վերցնելու եւս 8 քաղաքացների՝ այս պահին անհրաժեշտ բուժման ծախսը», – ասվում է հաղորդագրության մեջ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել