• Latest news

Հավկիթն ուժեղացնում է այլ մթերքների հակաօքսիդանտային հատկությունները

20 ապրիլի, 2015  12:40

Այսուհետ սալաթի մեջ պետք է նաեւ հավկիթ ավելացնել, քանի որ այն կարող է զգալիորեն բարձրացնել սալաթում պարունակվող օգտակար նյութերի ներծծման մակարդակը, նշում են Պերդյու համալսարանի ամերիկյան մասնագետները:

Նրանց խոսքով՝ կարոտինոիդների քանակը, որոնք պարունակվում են այնպիսի մթերքներում, ինչպիսին են լոլիկը, սալաթն ու գազարը, կարող է աճել 9 անգամ, եթե դրանց հավկիթ ավելացվի:

Կարոտինոիդները կարմիր, գազարագույն եւ դեղին գույնի աղբյուր են բազմաթիվ մրգերում եւ բաջարեղենում: Կարոտինոիդները ուժեղ հակաօքսիդանտ են, կարող են պաշտպանել օրգանիզմը քաղցկեղից եւ սիրտ-անոթային հիվանդություններից:

Կազմակերպված փորձարկման ժամանակ 16 երիտասարդ տղամարդ սալաթ են համտեսել: Առաջին խմբի սալաթը հավկիթ չէր պարունակում, երկրորդը մեկ ու կես հավկիթ էր պարունակում, իսկ երրորդը՝ երեք: Պարզվեց, որ հավկիթների առկայությունը բարձրացնում է կարոտինոիդների յուրացման մակարդակը 9 անգամ: Նշյալ կարոտինոիդները իրենց մեջ ներառում էին բետա-կարոտին, ալֆա-կարոտին, լիկոպին, լյուտեին եւ զեակսանտին: Վերջին երկուսը պարունակվում են հավկիթի դեղնուցում, իսկ մնացած բոլորը՝ սալաթում: Բետա-կարոտինը օգնում է պահպանել տեսողության սրությունը եւ ամրապնդել իմունային համակարգը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ լիկոպինը՝ կարմիր պիգմենտը, որը պարունակվում է լոլիկներում, կարող է օգնել նվազեցնել քաղցկեղային հիվանդությունների հավանականությունը, մասնավորապես՝ թոքերի, շագանակագեղձի եւ ստամոքսի քաղցկեղի: Իսկ լյուտեինն ու զեակսանտինը շատ օգտակար են աչքերի առողջության համար:

«Այժմ մենք կարող ենք ավելի օգտակար դարձնել բանջարեղենը, հավկիթի դեղնուցի սնուցող նյութերի շնորհիվ», - նշում է հետազոտության առաջատար հեղինակ Ուեյն Քեմբպելը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել