• Latest news

Կանայք Հայաստանի կրթական համակարգում ավելի շա՞տ են, քան տղամարդիկ

6 մայիսի, 2015  18:55

Այսօր Հայաստանի կրթական համակարգում կանայք ավելի շատ են , քան տղամարդիկ: Ընդ որում՝ դա վերաբերվում է ինչպես սովորողներին, այնպես էլ դասավանդողներին: Այս մասին լրագրողներին պատմեց էթնոսոցիոլոգիական «Ակունք» կենտրոնի ղեկավար Աննա Մնացականյանը:

Մեկնաբանելով Save The Children կազմակերպության՝ վերջերս լույս տեսած զեկույցը, որն արտացոլում էր մայրանալու համար ամենաբարենպաստ երկրների վարկանիշային աղյուսակը , որում Հայաստանում 103-րդ տեղն է զբաղեցնում, բանախոսը նշեց, որ կասկածանքով է վերաբերվում այդպիսի հետազոտություններին, քանի որ դրանք հիմնվում են միջին վիճակագրական տվյալների վրա, որոնք ոչ միշտ են արտացոլում իրականությունը: Բացի այդ՝ նրա խոսքով, այդպիսի վարկանիշային աղյուսակները հաշվի չեն առնում ազգային առանձնահատկությունները:

«Բնական է, օրինակ, որ Հայաստանում ու Չինաստանում ժողովրդագրական խնդիրները միանգամայն այլ են: Բայց մենք դիտարկում ենք դրանք մի հարթության մեջ», - նշում է Աննա Մնացականյանը:

Հիշեցնենք, որ աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել մի քանի գործոն՝ կրթվածության մակարդակը, մեկ շնչին հասնող եկամուտները, կանանց մասնակցությունը կառավարման ոլորտում եւ մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում մահացության մակարդակը: Աննա Մնացականյանը, ով անեւ Թերլեմեզյանի անվան պետական քոլեջն է ներկայացնում, կարծում է, որ կրթվածության տեսանկյունից գնահատականը այնքան էլ արդարացված չէ: Նրա խոսքով՝ դեռեւս 10-15 տարի առաջ այդ քոլեջում սովորում էին հիմնականում տղաները, իսկ աղջիկներն ընդամենը 15 տոկոս էին կազմում: Այսօր քոլեջի ունկնդիրների 67 տոկոսը աղջիկներ են:

Շատ այլ ոլորտներում եւս կարելի է, բանախոսի խոսքով, կանանց ավելացման միտում նկատել: Այսպես, կրթական համակարգում դասավանդողների մեծ մասը կանայք են, ինչը, ի դեպ, այդքան էլ լավ չէ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել