• Latest news

Բջջանյութի 5 հիանալի աղբյուր

30 մայիսի, 2015  19:59

Բջջանյութը ոչ միայն օգնում է նիհարել, այլ նաեւ բարելավում է աղեստամոքսային համակարգի աշխատանքն ու օգտակար է ողջ օրգանիզմի համար: Գիտնականները խորհուրդ են տալիս օրական օգտագործել 25-35 գրամ բջջանյութ, սակայն մարդկանց մեծամասնությունը շատ ավելի քիչ է օգտագործում՝ 14-15 գրամ: Ահա բջջանյութի մի քանի լավ աղբյուր, որոնք կարելի է ընդգրկել սննդակարգում:

Թեփ

Թեփը բջջանյութի լավագույն աղբյուր է, որը պետք է անպայման ընդգրկել ամենօրյա սննդակարգում: Թեփի մեջ պարունակվող չլուծվող սննդաթելիկները նվազեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակն ու շատ օգտակար են:

Սիսեռ

Սիսեռը (թարմ, չորացրած կամ սառեցրած) եւս հարուստ է բջջանյութով: Դրա մեկ բաժակի մեջ պարունակվում է մոտ 16 գրամ բջջանյութ՝ ավելի շատ, քան օրական ուտում է միջին վիճակագրական ամերիկացին: Մասնագետները խորհուրդ են տալիս ավելացնել սիսեռը տարբեր ուտեստների մեջ՝ ինչպես տաք, այնպես էլ սառը:

Ամբողջական հացահատիկից պատրաստված հաց

Եթե ուզում եք Ձեր սննդակարգը հարստացնել բջջանյութով, պետք է սպիտակ հացի փոխարեն օգտագործեք ամբողջական հացահատիկից պատրաստված հաց: Իհարկե, ամբողջական հացահատիկից պատրաստված հացը եւս տարբեր է լինում եւ դրա որոշ տեսակներում բջջանյութը շատ քիչ է: Այդ պատճառով հաց ընտրելուց առաջ պետք է ծանոթանալ դրա բաղադրությանը:

Ընկուզեղեն

Ընկուզեղենն ու արեւածաղիկը եւս հարուստ են բջջանյութով: Բացի այդ՝ այն սպիտակուց, կալիում, B խմբի վիտամիններ է պարունակում, ինչպես նաեւ հակաօկսիդանտներ եւ մի շարք այլ օգտակար նյութեր: Ընկուզեղենը կարող եք ուտել օրվա ընթացքում կամ ավելացնել դրանք յոգուրտի, վարսակաձավարի կամ սալաթի մեջ:

Լոբի

Լոբիի մեջ ոչ միայն շատ բջջանյութ է պարունակվում (մոտ 15 գրամ մեկ բաժակի մեջ), այլ նաեւ սպիտակուցներ, վիտամիններ, միներալներ: Եթե Ձեր օրգանիզմը դժվար է մարսում լոբին, կարող եք աստիճանաբար ընդգրկել այն Ձեր սննդակարգում կամ էլ օգտագործեք մարսողությունը կարգավորող դեղեր:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել