Ավելորդ քաշի ամենատարածված պատճառներից մեկը կալորիականության բարձր մակարդակով սնունդ օգտագործելն է, որը չի վերահսկվում, քանի որ սնվելու ընթացքում մարդը ուշադրությունը շեղում է սմարթֆոնի կամ հեռուստացույցի վրա:
Ինչպես նշում են հետազոտողները, արդյունքում մարդը ավելի շատ է ուտում՝ նաեւ ուշ երեկոյան:
Այս ֆենոմենը կոչվում է հիշողության խաթարում: Երբ մարդու ուշադրությունը շեղվում է հեռուստացույցի կամ սմարթֆոնի վրա, նվազում է հավանականությունը, որ նա կհիշի, ինչ է ուտում:
Հետազոտողները փորձարկում են իրականացրել, որի ընթացքում նորմալ քաշով կանայք բաժանվել են երեք խմբի՝ առաջինը շեղվածության բարձր մակարդակով, երկրորդը՝ ցածր մակարդակով, երորդը՝ առանց դրա: Ամեն մի կին 400 կալորիա էր ստանում:
Արդյունքում՝ առաջին խմբի կանայք 69 տոկոսով ավելի շատ սնունդ էին օգտագործել, իսկ երկրորդ խմբի կանայք՝ 28 տոկոսվ ավելի շատ՝ երրորդ խմբի կանանց համեմատ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր