• Latest news

«Գեղարվեստական» արեւայրուկը վտանգավոր է առողջության համար (ֆոտո)

6 հուլիսի, 2015  11:49

Վերջերս տարածված ամռային «նորաձեւ» արեւայրուկը շատ վտանգավոր է առողջության համար, նշում են մասնագետները: Այդպիսի արեւայրուկը, ինչպես նաեւ ցանկացած այլ արեւայրուկ, ոչ միայն ծերացնում է մաշկը, այլ նաեւ նպաստում մաշկի քաղցկեղի զարգացմանը:

Նախկինում տարածված էր իդեալական հարթ արեւայրուկը, սակայն այս ամառ  մեծ տարածում գտավ «գեղարվեստական արեւայրուկը», որի էությունը կայանում է մարմնի վրա տարբեր նախշեր ստեղծելու մեջ՝ արեւի ու պաշտպանիչ քսուկներ միջոցով: Այսպես, մարդկանց մարմնի վրա հայտնվում են տարբեր նախշեր, գծեր, կլորակներ, տառեր եւ այլն: Այս նախշերը ժամանակավոր դաջվածքներ են հիշեցնում եւ երբեմն հետաքրքիր տեսք ունեն, եթե նկատի չունենանք, ինչքան վտանգավոր է այսպիսի արեւայրուկը առողջ ու երիտասարդ մարդկանց համար:

Հայտնի ամերիկացի մաշկաբան Քրիստոֆեր Օբեյմը St.Vincent Health-ից նշում է, որ ծանր արեւային այրվածքները ոչ միայն 50 տոկոսով ավելի հավանական են դարձնում մաշկի քաղցկեղը, այլ նաեւ ստիպում են մարդուն շատ արագ ծերանալ: Այդպիսի լոսւանկարների ու տեսանյութերի տարածոումը սոցցանցերով արհեստական արեւայրուկը մոդայիկ է դարձնում, եւ դա չի կարող չմտահոգել:

Skin Cancer Foundation հիմնադրամի փոխնախագահ բժիշկ Դեբորա Սարնոֆֆը կոչ է անում դադարեցնել արհեստական արեւայրուկի կիրառումը, քանի ոեւ վերջինիս հետեւանքները կարող են հիվանդագին ու նույնիսկ մահացու լինել: Բժիշկ Սարնոֆը կարծում է, որ այն դեռահասները, որոնք հինգ կամ ավելի այրվածքներ են ստացել, քաղցկեղ ձեռք բերելու 80 տոկոսով ավելի բարձր հավանականություն ունեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է