• Latest news

Մանրաձավարը վտանգավոր է երեխաների համար. գիտնականներ

7 հուլիսի, 2015  13:08

Աճող օրգանիզմի համար մանրաձավարը ոչ միայն օգտակար չէ, այ նաեւ վնասակար, զգուշացնում են գիտնականները: Բանն այն է, որ մանրաձավրում մեծ քանակությամբ ֆիտին է պարունակվում (այլ ձավարներում այս նյութը եւս առկա է սակայն այնտեղ դրա ազդեցությունը կասեցվում է խմորիչի կողմից)` ֆոսֆոր պարունակող նյութ, որը թույլ չի տալիս կալցիում աղերին հայտնվել մարդու արյան մեջ:

Մանրաձավարն, իհարկե, շատ սնուցող է: Դրանով սնվող երեխան շատ արագ է մեծանում: Սակայն քաշի արագ աճի պայմաններում կալցիումի պակասն անդրադառնում է փոքրիկի ոսկորների վրա, նրա մոտ կարող է ռախիտ զարգանալ, կծկումներ, խնդիրներ աղեստամոքսային համակարգի հետ: Բացի այդ` կալցիումի պակասն ու ոսկորների փխրությունը, ամենայն հավանականությամբ, զգացնել կտան ավելի հասուն տարիքում` հատկապես վաթսունից հետո:

Մանրաձավարի օգտագործման հետեւանքներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ավելացնել վիտամին D-ի օգտագործումը, որը պաստախանատու է ոսկորներում կալցիումի կուտակման համար

Մանրաձավարը եւս մեկ բացասական կողմ ունի: Դրանում շատ մեծ է գլյուտենի պարունակությունը:

Մասագետները խորհուրդ են տալիս մեծ զգուշությամբ երեխայի սննդակարգում ընդգրկել մանրաձավարը, ինչպես նաեւ վերահսկել այս մթերքի օգտագործումը: Հնարավարության դեպքում այն նախընտրելի է փոխարինել ավելի առողջ սննդով: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել