• Latest news

Եր՞բ ձեր իմունային համակարգը ամրապնդվելու կարիք ունի

2 փետրվարի, 2014  16:04

Որոշ մարդիկ անցկացնում են հարբուխների ողջ սեզոնը ոչ մի անգամ քիթը չքաշելով, այն ժամանակ, երբ ուրիշները միանգամից հիվանդանում են, երբեմն նաեւ բարդություններով՝ամբողջ ձմեռ տեւող քթի փակվածության եւ ընդհատվող հազի տեսքով: Ի՞նչն է տարբերությունը մարդկանց այս երկու խմբերի միջև: Հետազոտությունը ցույց է տալիս, որ հարբուխի եւ մրսածության հակվածություն կարող է կապված լինել կարեւոր եւ ինչ-որ չափով անսպասելի սովորությունների հետ, ինչպսին է օրինակ շաքարի օգտագործումը:

Շաքարի օգտագործումը միայն քաշի ավելացման վրա չէ ազդում: The American Journal of Clinical Nutrition ամսագրում հրապարակված հետազոտության մեջ ասվում է, որ շաքարի 100 գրամը (3 շիշ լիմոնադ) զգալիորեն խոչընդոտում է սպիտակ բջիջների` բակտերիաներին ոչնչացնելու ունակությանը:

Ձեր օրգանիզմը մեծ քանակությամբ ջրի կարիք ունի թույներից ազատվելու համար, սուրճը եւ թեյը նույնպես հանդիսանում են ընդունելի աղբյուր: Թե որքան հեղուկ է պետք խմել ամեն օր` կախված է անձից: Եթե ձեր մեզը բաց դեղին է, ապա դուք խմում եք անհրաժեշտ քանակությամբ ջուր:

Քաշի ավելցուկը վնասակար է սրտի, ուղեղի եւ այլ օրգանների համար: Բայց դա վատ է նաեւ ձեր իմունային համակարգի համար: Իրականում, նրանք, ովքեր ծանր հիվանդ էին խոզի գրիպով, որպես կանոն ունեին միեւնույն բնութագրերը. մարմնի զանգվածի ցուցանիշը 40-ից ավելի էր, այսինքն նրանք տառապում էին գիրությունից: Ավելորդ քաշը կարող է առաջացնել հորմոնալ խանգարումներ եւ բորբոքում, որը նվազեցնում է իմունային համակարգի վարակի դեմ պայքարելու ունակությունը:

Հետաքրքիր է,  բայց խմելու ջրի մաքրությունը նույնպես կարող է որոշակի դեր խաղալ հիվանդության հավանականության մեջ: Երբ Դարտմուտի բժշկական ինստիտուտի հետազոտողները H1N1 վիրուսով վարակել են 2 խումբ մկների, այն խումբը, որը 5 շաբաթ շարունակ խմել է մկնդեղով աղտոտված ջուր, ձեռք է բերել ճնշված իմունային համակարգի ախտանշաններ եւ նրանցից շատերը մահացել են: Իսկ այն մկները, որոնք խմում էին մաքուր ջուր, հիվանդացել են հարբուխով, սակայն ամբողջովին ապաքինվել են, տեղեկացնում է Fox News-ը:

Որքան էլ կոպիտ հնչի, մարդիկ,  որոնց քթից անընդհատ ծորում է իրականում լավ պաշտպանություն ունեն գրիպի եւ հարբուխի դեմ: Լորձը թակարդ է ստեղծում վիրուսների համար եւ հեռացնում է դրանք օրգանիզմից: Եթե ձեր քթանցքները չափազանց չոր են, խոնավացրեք դրանք՝մի քիչ ֆիզլուծույթ կաթեցնելով այնտեղ: Խոնավեցնող նյութերը նույնպես կարող են օգնել: Եթե չորությունը քրոնիկ է, դիմեք բժշկի, պատճառը որոշելու համար:

Պատահական չէ, որ դուք, որպես կանոն, հիվանդանում եք մեծ ծավալով աշխատանքից հետո: Համաձայն Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի զեկույցի` երկարատեւ սթրեսը թուլացնում է իմունային համակարգի արձագանքը: Բացի այդ, «եթե դուք սթրեսի եք ենթարկվում հարբուխի ժամանակ, ձեր ախտանշանները կարող են բարդանալ»,-ասում է Նյու-Յորքյան համալսարանի կլինիկական մանրէաբանության եւ իմունաբանության ամբիոնի վարիչ եւ «Մանրէների գաղտնի կյանքը. Ինչ է դա, ինչու մենք ունենք դրանց կարիքը եւ ինչպես մենք կարող ենք պաշտպանվել դրանցից» գրքի հեղինակ Ֆիլիպ Տյերնոն:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել