Սկոլիոզը գրեթե հնարավոր չի կանխել, քանի որ դրա պատճառը գենետիկական կոդն է: Սակայն ողնաշարի հետ կապված շատ այլ խնդիրներ կանխարգելելի են: Այն մասին, թե ինչ է պետք դրանք կանխարգելելու համար, պատմեց օրթոպեդ-տրավմատոլոգ Հակոբ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ ողնաշարի համար շատ օգտակար է լողը:
Բացի այդ՝ կմախքի առողջության համար շատ կարեւոր է ունենալ ուժեղ ու զարգացած մկանային պատյան: Դրա համար մասնագետը խորհուրդ է տալիս ողնաշարի համար նախատեսված վարժություններ անել: Սակայն ոչ առավոտյան, քանի որ սիրտը այդ ժամանակ դեռ պատրաստ չէ ծանրաբեռնվելուն, եւ ոչ էլ քնելուց առաջ, քանի որ վարժություններից հետո շատ ավելի դժվար կլինի քնելը:
Այս վարժություններին կարող է ծանոթացնել մասնագետը, դրանց կարելի է ծանոթանալ նաեւ ինքնուրույն՝ համացանցում: Խնդիրն այստեղ այն է, որ երբեմն դժվար է տարբերել գրագետ մասնագիտական ինֆորմացիան հասարակ անգրագիտությունից:
Հակոբ Հովհաննիսյանը նշեց նաեւ, որ կան մի շարք վարժություններ, որոնք չի կարելի անել ընդհանրապես ոչ մեկին: Այսպիսի վարժություններից է «բադի քայլը», որը շատ վնասակար է ծնկի հոդերի համար եւ որը կարելի է անվանել «դիվերսիա՝ բնակչության առողջության նկատմամբ»:
Ցանկալի է նաեւ ակտիվ կենսակեպ վարել ու շատ շարժվել, իսկ նստել պետք է միայն հարմար աթոռների վրա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր