• Latest news

Այսօր նշվում է հեպատիտի դեմ պայքարի Համաշխարհային օրը

28 հուլիսի, 2015  10:42

Այսօր՝ հուլիսի 28-ին, շատ երկրներում՝ ներառյալ Հայաստանը, նշվում է հեպատիտի դեմ պայքարի Համաշխարհային օրը (World Hepatitis Day):

Վիրուսային հեպատիտը առողջապահական համակարգի լրջագույն խնդիրներից մեկն է: Ինֆեկցիոն հիվանդությունների այս խումբը (հեպատիտ A, B, C, D, E) ախտահարում է հարյուր միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում՝ լյարդի սուր և քրոնիկ հիվանդություն առաջ բերելով և տարեկան գրեթե 1.5 միլիոն մարդու կյանք խլելով: Տվյալ պահին, ԱՀԿ տվյալներով, հեպատիտիը ախտահարել է մոտ 2 միլիարդ մարդ՝ այսինքն՝ երկրագնդի ամեն երրորդ բնակչին: Որոշ երկրներում վիրուսային A հեպատիտով երբևէ հիվանդացել է բնակչության մեծ մասը,  իսկ բնակչության տասերորդ մասը B և C հեպատիտների վիրուսակիր են:

Հեպատիտով վարակումը կանխարգելելի է, սակայն մարդիկ պարզապես չգիտեն ոչինչ այս հիվանդությունների և դրանց կանխարգելման մասին: Այդ պատճառով հենց տեղեկացվածության մակարդակի բարձրացումն է օրվա հիմնական նպատակը:

Առաջին անգամ օրը նշվել է 2008  թվականին Հեպատիտի դեմ պայքարի մջազգային միության ջանքերով: 2011-ին ԱՀԿ-ն ընդգրկեց այս օրն իր օրացույցում:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 19:00-ին Հյուսիսային Պողոտայում  տեղի կունենա հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել