• Latest news

Վերածննդի դարաշրջանի նկարները ցույց են տալիս, ինչպես է սելեկցիան փոխել ձմերուկները (ֆոտո)

2 օգոստոսի, 2015  22:30

Ջովանի Ստանչիի նկարների վրա (17-րդ դար) պատկերված են ձմերուկներ, որոնք մենք երբեք չենք տեսել: Գիտնականների խոսքով՝ հենց այդպիսի տեսք ունեին 164-1670-ականներին ձմերուկները: Այնուհետեւ դրանց տեսքը փոխվել է սելեկցիայի պատճառով:

University of Wisconsin-ը ներկայացնող Ջեյմս Նիհույսը օգտագործում է վերածծնդի դարաշրջանի նկարները՝ իր ուսանողներին ցույց տալու համար, թե ինչպիսի տեսք են ունեցել մրգերն ու բանջարեղենը շատ տարիներ առաջ:

Ձմերուկը, նրա խոսքով, աֆրիկյան արմատներ ունի, սակայն այն կարողացան աճեցնել նաեւ Մերձավոր Արեւելքում ու Հարավային Եվրոպայում: Ձմերուկը, ինչպես նշում են մասնագետները, եվրոպական շուկայում հայտնվել է մոտավորապես 1600 թվականին: Դրանք մոտավորապես այնպիսի տեսք ունեին, ինչպես պատկերել է դրանք Սանչին:

Սակայն ժամանակն ու սելեկցիան փոխեցին ձմերուկի արտաքին տեսքը: Փափուկ մասը վառ կարմիր գույն դարձավ՝ լիկոպինի պարունակության բարձր մակարդակի պատճառով, ձմերուկը ավելի մեծ դարձավ: Բացի այդ՝ ժամանակից գիտությունը ձգտում է ազատել ձմերուկը կորիզներից: Այնպես որ, բացառված չէ, որ ապագայում մարդիկ պատկերացում կազմեն այն մասին, թե ինչպիսի տեսք ուներ ձմերուկը, այսօր արած նկարներով: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել