Ամռան ընթացքում ուլտրմանուշակագույն ճառագայթները իրենցից մեծ վտանգ են ներկայացնում՝ ավելի մեծ, քան մենք կարող ենք պատկերացնել: Այդ վտանգներից մեկը ուլտրամանուշակագուն ճառագայթներն են:
Դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը կպատմի այն մասին, թե ինչպես պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
Ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշպանության լավագույն միջոցը դրանից խուսափելն է: Շոգ եղանակին նախընտրելի դուրս չգալ տնից, հնարավորինս ծածկել մաշկը հագուստով, իսկ մաշկի բաց հատվածները պաշտպանել արեւայրուկի քսուկով: Կան, իհար, մի շարք մթերքներ, որոնք օգնում են պաշտպանել օրգանիզմը արեւի ճառագայթների վնասակար ազդեցությունից:
Քանի որ արեւի ազդեցությամբ օրգանիզմում ազատ ռադիկալներ են ձեւավորվում, որոնք կարող են մի շարք հիվանդություններ առաջ բերել՝ ներառյալ քաղցկեղը, նախընտրելի է այնպիսի մթերքներ ուտել, որոնք կասեցնում են ազատ ռադիկալները: Այդ հատկություններով են օժտված այսպես կոչված հակաօքսիդանտները:
Հակաօքսիդանտներով են հարուստ մրգերը, բանջարեղենն ու հատապտուղները: Հենց դրանք, նշում է դիետոլոգը, անպայման պետք է ընդգրկվեն սննդակարգում:
Օգտակար են, իհարկե, նաեւ գրեթե բոլոր մրգերն ու բանջարեղենները: Ահա մի քանի մթերք, որոնց օգտակարությունը ապացուցվել է բազմաթիվ հետազոտություններով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր