• Latest news

Առավոտյան կիտրոնով թեյ խմելը վտանգավոր է ատամների համար

24 օգոստոսի, 2015  17:04

Կիտրոնով թեյը աշխարհում ամենատարածված ըմպելիքներից մեկն է, որովհետեւ համարվում է, որ արագացնում է նյութափոխանակությունը եւ նպաստում ավելորդ քաշից ազատվելուն: Արեւմուտքում կիտրոնով եռացրած ջուրն ակտիվորեն գովազդվում է Գվինեթ Փելթրոուի, Ջենիֆեր Էնիսթոնի, Կլաուդիա Շիֆերի եւ այլ աստղերի կողմից: Բայց ատամնաբույժները զգուշացնում են, որ նման ջուրը շատ վտանգավոր կարող է լինել ատամների համար:

Իհարկե կիտրոնով թեյն  օգտակար է  առողջության համար. ասում են, որ այն լյարդին օգնում է ազատվել թունանյութերից, ինչպես նաեւ օգտակար է ստամոքսի խանգարման պարագայում: Բայց խնդիրն այն է, որ կիտրոնով թեյը կամ տաք ջուրը թթվայնության բարձր մակարդակ ունեն: Դա նշանակում է, որ կարող են նպաստել ատամների էմալի վնասմանը եւ գունազրկմանը:

Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ որքան ավելի թթվային է ըմպելիքը, այնքան ավելի է վնասում ատամները, ասել է Բրիտանական ատամնաբուժական ընկերակցության խորհրդատու պրոֆեսոր Դեմիեն Ուլմսլին: Կիտրոնի հյութը հատկապես վտանգավոր է տաք ջրի համադրությամբ: Դրա  ph-ի մակարդակը տատանվում է 2-ից 3-ի արանքում, եւ դա հյութը չափազանց թթվային է դարձնում: Ջրի բարձր ջերմաստիճանը ընդամենը ուժեղացնում է  այդ ազդեցությունը, որովհետեւ արագ ջերմաստիճանի պայմաններում ատամների էմալի ոչնչացումն արագանում է: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նման ըմպելիքների զոհերի քանակը, հատակապես այսօրվա երեխաների մոտ, ավելի մեծ է, քան նախկինում»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել