• Latest news

Տանը մաքրություն չանող կանայք ավելի՞ են հակված գիրանալու

27 օգոստոսի, 2015  16:24

Սպասք լվացող մեքենաները, միկրոալիքային վառարանները, լվացքի մեքենաները եւ աշխատանքը հեշտացնող այլ սարքավորումները կանանց փրկում են տնային բազմաժամյա աշխատանքից։ Դա ունի ինչպես իր դրական, այնպես էլ բացասական կողմերը։ Բոլոր այդ սարքերը իրենց ներդրումն են ունենում ճարպակալման համաճարակի տարածման մեջ։ Նման կարծիք են հայտնել Մանչեսթերի եւ Լոնդոնի համալսարանների գիտնականները։

Ժամանակակից կանայք, ըստ գիտնականների, ավելի շատ ժամանակ են ծախսում աշխատանքի եւ ավելի քիչ՝ մաքրության ու ճաշ եփելու վրա, քան 30 տարի առաջ։ Միջին վիճակագրական կինը այսօր 20 տոկոսով ավելի քիչ ժամանակ է ծախսում տնային գործերի վրա, քան 1980-ական թթ. կինը։

Գիտնականների կարծիքով՝ սա կարող է ճարպակալման համաճարակի պատճառներից մեկը լինել, քանի որ, ի տարբերություն նստակյաց աշխատանքի, մաքրությունը շատ կալորիաներ է այրում։ Մաքրություն կատարելիս մարդը ժամում այրում է մոտ 200 կալորիա (ոչ մեծ շոկոլադի սալիկ), իսկ համակարգչի առջեւ նստելը այրում է ընդամենը 70 կալորիա։

Մեծ Բրիտանիան  բախվել է ճարպակալման լրջագույն խնդրին։ Երկրում 4 չափահասից 1-ը ճարպակալման խնդիր ունի։ Այնտեղ ճարպակալումից տառապող մարդկանց քանակը վերջին 30 տարում աճել է ավելի քան 3 անգամ, եւ փորձագետները մտահոգվում են, որ 2050թ. երկրի բնակչության կեսը կարող է տառապել ճարպակալումից։

Թեպետ հետազոտողները բացահայտել են, որ այսօր մարդիկ մրգերի, բանջարեղենի եւ այլ օգտակար մթերքների հաշվին մոտ 20 տոկոսով ավելի քիչ կալորիա է են օգտագործում, քան 30 տարի առաջ, սակայն ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակը թույլ է տալիս ավելորդ քաշ կուտակել, քանի որ մարդիկ սկսել են նստակյաց կյանք վարել եւ քիչ շարժվել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է