• Latest news

Երեւանի բժշկական պարագաների «Մեգա Մեդ» գործարանը դեռեւս սերիական արտադրանք չի թողարկել

31 օգոստոսի, 2015  14:39

Երեւանի բժշկական պարագաների «Մեգա Մեդ» գործարանը բացվել է 2014-ի մարտին, բայց առայժմ չի սկսել արտադրանքի սերիական թողարկումը: Գործարանում սպասում են կորեացի մասնագետների ժամանմանը, որոնք պիտի զբաղվեն արտադրության վերջնական կարգաբերմամբ: Այդ մասին NEWS.am Medicine-ին հաղորդել է գործարանի ներկայացուցիչ Գագիկ Մաթեւոսյանը:

Նրա խոսքով, գործարանի բացմանը մասնագետների առաջին խումբը փորձնական թողարկում է կատարել, ինչից հետո վերջնական կարգաբերման համար անհրաժեշտ էր մասնագետների երկրորդ խմբի ժամանումը:  Այդ խմբին սպասում էին  2015-ի հունիսին, բայց Ռուսաստանում ստեղծված իրավիճակի հետեւանքով  Երեւանի «Մեգա Մեդ» գործարանի սեփականատեր «Աֆինա Պալադա» ընկերությունը որոշակի դժվարություններ ունի տարադրամային վճարումների հետ կապված եւ չի կարողացել փող փոխանցել կորեացիներին: Այժմ կորեացի մանագետներին սպասում են սեպտեմբերի կեսերին:  

Մինչ այդ, Երեւանի գործարանի մասնագետները վերապատրաստում են անցել ռուս ներդրողի՝ Նովոսիբիրսկում գտնվող  «Սիբիրյան բուժական տեխնոլոգիաներ» գործարանում, որը պատկանում է «Աֆինա Պալադա» հոլդինգին:

Գործարանի նախագծային հզորությունը ամսական  80-90 միլիոն ներարկիչ է, արյան համար ասեղներով 10 միլիոն սրվակ, ինչպես նաեւ 32 միլիոն ներարկիչ-գրիչ ինսուլինի համար: 

Գործարանում սկզբնական շրջանում 130-150 մարդ կաշխատի՝  1 հերթափոխով, իսկ հետո՝ եւս 100-150՝  երկու լրացուցիչ հերթափոխով (արտադրությունը կազմակերպվելու է 3 հերթափոխով՝ շուրջօրյա): Գործարանի ստեղծման մեջ ներդրվել է  42 միլիոն դոլար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել