• Latest news

Օրական 25 րոպե զբոսանքը կօգնի 7 տարով երկար ապրել

31 օգոստոսի, 2015  18:42

Օրվա ընթացքում 25 րոպե տեւողությամբ զբոսանքները կարող են 7 տարով երկարացնել կյանքի տեւողությունը, պարզել են հետազոտողները: Չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունները հետաձգում են ծերացման պրոցեսները ու նվազեցնում կաթվածներից մահվան հավանականությունը:

Գերմանացի գիտնականների հետազոտության տվյալներով,  որը ներկայացվել է Սրտաբանների եվրոպական միության գիտաժողովում, չափավոր ծանրաբեռնվածությունները կիսով չափ նվազեցնում են 50 եւ 60-ն անց մարդկանց՝ կաթվածից մահանալու վտանգը:

Գերմանացի գիտնականները 30-60 տարեկան տղամարդկանց ու կանանց ներառել են վարժությունների հատուկ ամենօրյա ծրագրերում: Այս ծրագրերի համար  ընտրված կամավորները նախկինում երբեք կանոնավոր սպորտով չեն զբաղվել: Գիտնականները արյան մեջ հետեւել են ծերացման հիմնական ցուցիչներին: Ընդամենը վեց ամսվա ընթացքում այդ ցուցանիշներում կատարվել են փոփոխություններ, որոնք վկայում են ԴՆԹ-ի վերականգնման մասին:

Փորձագետների կարծիքով, օրական ընդամենը 25 րոպե զբոսանքը կամ էլ դանդաղ վազքը բավարար է կյանքի տեւողությունը՝ եւս մի քանի տարով երկարացնելու համար: Հենց դրա համար էլ բոլորին անհրաժեշտ է մշակել նման սովորություն: Չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունները նաեւ հոյակապ հակադեպրեսանտ են, դրանք բարելավում են կոգնիտիվ գործառույթները եւ ապացույցներ կան, որ սպորտը հետաձգում է նաեւ տկարամտության զարգացումը :

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել