• Latest news

Զուգընկերոջ հետ վիճաբանությունները կարող են ճարպակալման պատճառ դառնալ

3 սեպտեմբերի, 2015  11:51

Զուգընկերոջ հետ հարաբերություններում խնդիրներն ու վեճերը կարող են ավելորդ քաշ հավաքելու եւ ճարպակալման պատճառ դառնալ: Այդ մասին պատմել են Օհայո համալսարանի հետազոտողները:

Վեճերի ժամանակ, մասնագետների խոսքերով, հորմոնալ համակարգի անբնական ակտիվություն է արձանագրվում, բարձրանում է սովի հորմոնի՝ գրելինի արտադրությունը: Այս հորմոնի մակարդակի բարձրացումը առաջացնում է ախորժակի սրացում եւ սովի անվերահսկելի նոպաներ: Այն մարդը, ով վշտացած է զուգընկերոջ հետ վեճի պատճառով, այդ հորմոնների ազդեցության տակ սկսում է շատ ուտել ՝ ընդ որում նախապատվությունը տալով անառողջ սննդին: Հետաքրքիր է սակայն, որ սովի նման նոպաները հատկապես բնորոշ են այն մարդկանց, ովքեր նույնիսկ եթե ավելորդ քաշ ունեն, միեւնույն է ճարպակալումով չեն տառապում:

Փորձերի ժամանակ գիտնականները հետեւել են այն զույգերին, ովքեր միասին էին ուտում ու փորձում  լուծել հարաբերություններում ծագած խնդիրները: Զուգահեռաբար գիտնականները ուշադրություն են դարձրել հետազոտության մասնակիցների առողջական վիճակին, ընդհանուր անհանգստությանը եւ քնի որակին: Նրանք հայտնաբերել են, որ ամուսնական վեճերի ու անառողջ ՝ չափազանց շատ ճարպ, շաքար ու աղ պարունակող սննդամթերք օգտագործելու հակման միջեւ որոշակի կապ կա:

Նախորդ հետազոտությունները նաեւ ցույց են տվել, որ սթրեսային իրավիճակներում ուղեղին լրացուցիչ էներգիա է պետք ՝ ինքնահսկողություն իրականացնելու համար: Այդ պատճառով էլ ինքնատիրապետումը կորցնող մարդիկ կարող են ինչ- որ քաղցր կամ ճարպոտ բան ուտելու պահանջ զգալ:

Այս հետազոտության մասին հայտնում է Clinical Psychological Science գիտական ամսագիրը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել