Ավտոմոբիլային վթարի ժամանակ 18 ամսական Ջեքսոն Թեյլորի գլուխը պոկվել էր: Վիրաբույժների շնորհիվ, որոնք կարողացել էին նրա գլուխը վզին կպցնել, նորածինը ողջ է մնացել ու սկսել ապաքինվել:
Վթարը տեղի էր ունեցել Ավստրալիայում. մեքենան, որը վարում էր մի 18 ամյա պատանի , մխրճվել էր այն մեքենայի մեջ, որտեղ նստած էին Ջեքսոնը, նրա 9 ամյա քույրն ու մայրը: Նորածնին օդային ճանապարհով տեղափոխել են Բրիսբենի կլինիկա՝ Քվինսլենդ: Վիրաբույժներն անմիջապես սկսել են վիրահատությունը, որը վեց ժամ է տեւել:
Վիրահատությունը ղեկավարել է Ջեֆֆ Ասկինը, ով Ավստրալիայում հայտնի է որպես ողնաշարի վիրահատության կնքահայր: Նա երեխայի ողերը միացրել է հատուկ բարակ լարերի ու նրա կողոսկրի փոքր կտորի օգնությամբ:
«Շատ երեխաներ նման վնասվածքից հետո ողջ չէին մնա: Իսկ եթե նույնիսկ ողջ մնային՝ ապա ամենայն հավանականությամբ չէին կարողանա շարժվել կամ շնչել», - պատմել է բժիշկը լրագրողներին: Նա նաեւ ասել է, որ դա ամենասարսափելի վնասվածքն է, որն իրեն երբեւէ բախտ է վիճակվել տեսնել: Սակայն հույս կա, որ տղային կհաջողվի ապաքինվել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր