• Latest news

Ածխաջրածինների ցածր պարունակությամբ դիետան չի արագացնում մետաբոլիզմը ու չի օգնում նիհարելուն

7 հոկտեմբերի, 2015  12:59

Ածխաջրածինների ցածր պարունակությամբ դիետան չի կարող ոչ մետաբոլիզմը արագացնել եւ ոչ էլ օգնել նիհարելուն: Նման անսպասելի եզրակացության են հանգել ամերիկացի գիտնականները՝ National Institute of Diabetes & Digestive & Kidney Diseases-ից:

Նիհարել ցանկացողներն անընդհատ կատարյալ դիետան են որոնում, որը կօգնի կարճ ժամանակում ազատվել առավելագույն քանակության կիլոգրամներից: Շատերը ընտրում են ածխաջրածինների ցածր պարունակությամբ դիետան՝ կարծելով, թե այն ոչ միայն նվազ կալորիական է, այլեւ խթանում է մետաբոլիզմը:

Սակայն ամերիկացի հետազոտողները պարզել են, որ նման սննդակարգը խոստացված արդյունք չի ապահովում: Իրենց հետազոտության շրջանակում նրանք ճարպակալումով տառապող 19 կամավորականների խնդրել են 2 շաբաթ անցկացնել հատուկ կենտրոնում, որտեղ նրանք պետք է հատուկ սնունդ ստանային՝ կամ ածխաջրածինների՝  կամ ճարպի ցածր պարունակությամբ: Սակայն գիտնականները նախեւառաջ չափում էին կամավորների մետաբոլիզմի արագությունը, որպեսզի հասկանային, թե ինչ աստիճանի է դրա վրա ազդում սննդակարգը: 

Հետազոտության վերջում երկու դիետաներն էլ հանգեցրել են օրգանիզմում ճարպի որոշակի քանակության կորուստի, իսկ ճարպի ցածր պարունակությամբ դիետան, նույնիսկ մի քիչ ավելի արդյունավետ է եղել: Բայց սննդակարգում ածխաջրածինենրի քանակի կրճատումը ոչ մի կերպ չի անդրադարձել մետաբոլիզմի արագության վրա, կամավորների օրգանիզմները շարունակում էին նույնքան ճարպ այրել, որքան առաջ:

Դրա համար էլ գիտնականները առաջվա պես համարում են, որ մետաբոլիզմն արագացնելու համար անհրաժեշտ է ավելացնել մկանային զանգվածը, այսինքն սպորտով զբաղվել: Ամեն ինչ շատ պարզ է՝ օրգանիզմը մկանները պահելու համար ավելի շատ ուժ է ծախսում, քան ճարպային կուտակումները պահելու համար, հետեւաբար ճարպային հյուսվածքը մկանայինով փոխելը նպաստում է նիհարելուն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել