• Latest news

4 հարց, որոնք անհրաժեշտ է տալ Արտամարմնային բեղմնավորումից առաջ

21 նոյեմբերի, 2015  01:51

Ամեն տարի ամբողջ աշխարհում միլիոնավոր զույգեր բախվում են անպտղության խնդրին: Նրանցից ոմանք դիմում են արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ)` հույս ունենալով վերջապես ունենալ երկար սպասված երեխան: 

Ի՞նչ է պետք իմանալ ԱՄԲ դիմելուց առաջ: Ի՞նչ հարցեր է պետք տալ այդ պրոցեդուրայից առաջ: Այդ մասին Foxnews.com-ից բժիշկ Մաննի Ալվարեսին պատմել է վերարտադրողական բժշկության մասնագետ Ռիչարդ Սքոթը:

Սովորաբար դուք քանի՞ էմբրիոն եք տեղադրում արգանդում:

Բժիշկը խորհուրդ է տալիս նախ եւ առաջ սեփական բժշկին հարցնել, թե ինքը եւ իր հիվանդանոցի այլ բժիշկներ քանի էմբրիոն են տեղադրում արգանդի մեջ: Արեւմտյան չափանիշներով իդեալականը  1 կամ 2-ն է. այդպես ռիսկերը քիչ են եւ բազմապտուղ հղիության հավանականությունը փոքր է:

Ձեզ մոտ նորագույն տեխնոլոգիաներ օգտագործվո՞ւմ են:

Այսօր շատ նորագույն տեխնոլոգիաներ կան, որոնք նկատելիորեն բարձրացնում են ԷԿՕ-ից հետո հաջող արդյունքի շանսերը:  Օրինակ` ամերիկյան որոշ կլինիկաներում նախաիմպլանտային գենետիկ ախտորոշում է կատարվում, որը մեծացնում է  հղիության շանսերը, հատկապես` ավելի տարիքով կանանց մոտ, որոնք քիչ ունեն որակյալ ձվաբջիջներ: Ինչպես նշել է բժիշկ Սքոթը, հասուն կնոջ ձվաբջջից ստացված 10 էմբրիոնից 8-ը կամ նույնիսկ 9-ը կարող են իմպլանտացիայի համար անպետք լինել, որովհետեւ գենետիկ նյութի սխալ քանակ կպարունակեն:  

«Քրոմոսոմների համալիր սքրինինգի շնորհիվ, որը նախաիմպլանտային գենետիկ ախտորոշման տարատեսակներից մեկն է, կարող ենք 43, 44, 45 տարեկան կնոջ մոտ նվազեցնել Դաունի համախտանիշով երեխա ունենալու ռիսկը ավելի շատ, քան   21 տարեկանում էր», - նշել է մասնագետը:

Դա որքա՞ն կարժենա

ԱՄՆ-ում հիվանդները ստիպված կլինեն մոտ 8000-10000 դոլար վճարել: Հայաստանում գներն անհամեմատ ավելի ցածր են, բայց նույնիսկ դրանք, իհարկե, ամեն մեկի համար մատչելի չեն: 

Բժիշկ Սքոթը խորհուրդ է տալիս չընտրել այնպիսի հիվանդանոց, որտեղ շատ մեծ գումարներ են պահանջում, որովհետեւ դա դեռ չի նշանակում, որ արդյունքն ավելի լավը կլինի, քան այնտեղ, որտեղ ավելի համեստ գներ են:  Մյուս կողմից էլ, չարժե գնալ այնտեղ, որտեղ գները կասկածելիորեն ցածր են:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է