• Latest news

Աղջկա դեմքը հազվագյուտ համախտանիշի հետեւանքով բծերով է պատվել (ֆոտո)

2 փետրվարի, 2016  23:47

Հնգամյա Մաթիլդան անգլիական Լանքաշիրից տառապում է տարօրինակ խանգարմամբ, որի հետեւանքով նրա ամբողջ դեմքին մանուշակագույն բծեր են ի հայտ գալիս:

Նա Ստերջ-Վեբերի համախտանիշով է տառապում կամ էնցեֆալոտրիգեմինալ անգիոմատոզով. դա մաշկային նյարդաբանական հազվագյուտ խանգարում է, որը հանգեցնում է դեմքին եւ մարմնի աջ մասում պիգմենտային ծիրանագույն բծերի առաջացմանը: Եթե դա չվերահսկվի, խանգարումը կարող է տարածվել բերանի, ատամների, ներքին օրգանների եւ նույնիսկ ուղեղի վրա:

 Այդ հիվանդությունից բացի, աղջիկը տառապում է նաեւ գլաուկոմայից, որը կարող է կուրության հասցնել, էպիլեպսիայից, սրտի եւ մարսողության խնդիրներից: Նա լույս աշխարհ է եկել սրտում երկու անցքով, ինչպես նաեւ կոկորդային պարկով: Նրան արդեն   30 վիրահատություն են կատարել:

Մինչեւ հիմա Մաթիլդը կարող է ասել միայն «մայրիկ», «հայրիկ», «այո» կամ «ոչ»: Համախտանիշի առաջացրած կաթվածներն ու ջղաձգային նոպաները սահմանափակում են նրա շարժունակությունը: Երեխայի վերջույթները համաչափ չեն, ինչի հետեւանքով նա չի կարողանում քայլել:  

Ստերջ-Վեբերի համախտանիշն առաջանում է սպորադիկ կերպով, այն գենետիկ խանգարում չէ եւ չի փոխանցվում ծնողներից երեխաներին: Խնդիրը սկսվում է դեռեւս հղիության ընթացքում` արգանդում երեխայի զարգացման ժամանակ: Ընդունված է կարծել, որ արյունատար անոթների մի մասը զարգանում է, ոչ թե կիսվում, ինչը ուղեղի մակերեւույթին անոթների նոր շերտի ձեւավորմանն է հանգեցնում: Խանգարումն անբուժելի է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է