• Latest news

Բժիշկները խորհուրդ են տվել խուսափել Զիկա վիրուսով վարակվածներին համբուրելուց

6 փետրվարի, 2016  16:42

Բրազիլիայի Առողջության պետական Fiocruz ինստիտուտը հայտնել է, որ Զիկա ակտիվ վիրուսը հայտնաբերվել է թքի եւ մեզի նմուշներում, այժմ ինստիտուտը հետազոտություն է անցկացնում` պարզելու, թե հնարավոր է վիրուսի փոխանցումը կենսաբանական հեղուկների միջոցով: 

Ինստիտուտի աշխատակիցները հայտնաբերել են վիրուսը, երբ երկու հիվանդի էին հետազոտում` որոշելու վիրուսի գենոմում ԴՆԹ-ի հերթագայությունը, հայտնել է Օսվալդ Կրուզի հիմնադրամի  (FioCruz) ղեկավար Պաուլո Գադելան (Paulo Gadelha), հայտնում է  Reuters-ը:

Բրազիլացի բժիշկները հղի կանանց խորհուրդ են տվել զերծ մնալ օտար մարդկանց համբուրելուց եւ միայն տնային սպասք օգտագործել, տեղեկացնում է  The Guardian-ը: Բժիշկները նշում են, որ իրենք ստիպված են նման հանձնարարականներ տալ Զիկա վիրուսի վերաբերյալ տեղեկությունների անբավարարության պատճառով: 

Բրազիլացի գիտնականների հետ համամիտ են նրանց ոչ բոլոր գործընկերները: Վերջիններս Զիկա վիրուսը համեմատում են դենգե տենդի հետ, որի ժամանակ վիրուսն առկա է նաեւ օրգանիզմի հեղուկներում, բայց վտանգավոր չէ այլ մարդկանց համար: Այս տեսակետի կողմնակիցները բժիշկներին օստրակիզմի են ենթարկում: Մասնագետները բրազիլացիների եզրահանգումները համեմատել են այն հիստերիայի հետ, որը դիտարկվել էր  1980-ին, երբ մարդկությունը բախվել էր ՁԻԱՀ-ին:

Զիկա վիրուսի առաջ բերած հիվանդությունը թեթեւ գլխացավի է հանգեցնում, ցանի, տենդի, թուլության, կոնյուկտիվիտի եւ մարմնի տարբեր մասերում ցավերի: Վիրուսը հատուկ վտանգ է ներկայացնում հղի կանանց համար: Այն պտղի  գանգի եւ ուղեղի չափերի բնածին նվազման է հանգեցնում, ինչը մտավոր հետամնացության պատճառ է դառնում: 

Հիվանդության հիմնական կրողները Aedes տեսակի մոծակներն են, որոնք տարածված են արեւադարձային եւ մերձարեւադարձային շրջաններում:

Միաժամանակ ԱՄՆ-ի իշխանություններն այն տղամարդկանց, որոնք վերադարձել են վիրուսով վարակման դեպքեր արձանագրած երկրներից, խորհուրդ են տալիս զերծ մնալ սեքսից իրենց հղի զուգընկերուհիների հետ եւ պահպանակներ օգտագործել: 

ԱՄՆ-ում կարծում են, որ վարակման վերջին դեպքը սեռական գործողության միջոցով է տեղի ունեցել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել