• Latest news

Առաջին տեսակի դիաբետը հնարավոր է բուժել` արթնացնելով քնած բջիջները

9 փետրվարի, 2016  22:42

Ինսուլին արտադրող շատ բջիջներ  իրականում մեռած չեն, այլ քնած, հայտնաբերել են բրիտանական Էկսետերի համալսարանի գիտնականները: 

Դիաբետը հիվանդություն է, որի դեպքում օրգանիզմը դադարում է արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորման համար բավարար քանակությամբ ինսուլին արտադրել:    Գիտնականները ենթադրում են, որ մարդիկ առաջին տեսակի  դիաբետին բախվում են այն բանից հետո, երբ ինսուլին արտադրող բջիջների քանակն  90 տոկոսով նվազում է: Դա վերաբերում է այն հիվանդներին, որոնց մոտ դիաբետն ախտորոշվում է շատ վաղ հասակում: 

Ինչպես պարզել են հետազոտողները, երբ հիվանդները  6 տարեկան են դառնում, այդ բջիջներից շատերը դեռեւս առկա են օրգանիզմում, սակայն դադարում են գործել: Գիտնականները վստահ են, որ հնարավոր է արթնացնել քնած բջիջները եւ դրանով հետ շրջել հիվանդության ընթացքը, այսինքն բուժել դիաբետը:  

«Դա աներեւակայելիորեն հուզիչ փաստ է, որովհետեւ տվյալ բացահայտումը հույս է ներշնչում երիտասարդների դիաբետի բուժման միջոցների ստեղծման ուղղությամբ, հայտնել է հետազոտության համահեղինակ պրոֆեսոր Նոել Մորգանը: Ավելի վաղ ընդունված էր համարել, որ առաջին տեսակի դիաբետով անչափահասները կորցնում են իրենց բետա-բջիջների մոտավորապես   90 տոկոսը, սակայն մենք ուշադիր ուսումնասիրեցինք ենթաստամոքսային գեղձը եւ հայտնաբերեցինք, որ դա չի համապատասխանում իրականությանը: 

Իրականում, ախտորոշված դիաբետով երիտասարդների մոտ դեռեւս շատ բետա-բջիջներ են մնում, որոնք քնած վիճակում են, բայց մեռած չեն: Եթե մենք դրանց կրկնակի ակտիվացման միջոց հայտնաբերենք, դրանք կվերսկսեն ինսուլին արտադրել եւ մենք կկարողանանք դանդաղեցնել կամ էլ հետ շրջել այդ սարսափելի հիվանդության առաջխաղացումը»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել