Լոնդոնից երկու երեխաների մայր, 48-ամյա Ալեքսանդրա Բոգատիրյովան պատմել է, թե ինչպես է կարողացել ավելորդ քաշի զգալի կորուստ ունենալ տզրուկաբուժության օգնությամբ: Տզրուկները կնոջն օգնել են 56 կգ նիհարել: Ավելին, Բոգատիրյովան պնդում է, որ տզրուկները դրական են ազդել նաեւ իր սեռական կյանքի վրա` զգալիորեն մեծացնելով օրգազմների թիվը:
«Տզրուկներն իմ նիհարելու եւ կյանքում նոր ուրախության գաղտնիքն են,-պատմել է կինը: Դրանք էականորեն բարելավել են իմ կյանքը, ես առաջին անգամ բազմակի օրգազմներ եմ ապրել: Դա ուղղակի հրաշալի է»:
Տզրուկաբուժությունը դարերով օգտագործվում է այլընտրանքային բժշկության մեջ կապտուկների, երակների վարիկոզ լայնացման, մկանային ջղակծկումների, օստեոարտրիտի, ինչպես նաեւ մի շարք այլ խանգարումների դեմ պայքարում: 1970-ականներից տզրուկները միկրովիրաբուժության մեջ են օգտագործվում այն հիվանդների շրջանում, որոնք կտրված եւ պոկված վերջույթների վերականգնում են անցել: Տզրուկներն օգնում են ուժեղացնել արյան շրջանառությունը դեպի մարմնի նոր կարված հատվածներ:
«Ամեն տարի մարդիկ համոզվում են, որ բժշկական տզրուկները զգալի թվով առավելություններ ունեն, իսկ Մեծ Բրիտանիայում գտնվում են բժշկական նպատակներով տզրուկների բազմացման խոշորագույն ֆերմաները,-պատմում է Ալեքսանդրան: Ես այլեւս ուղղակի չեմ կարողանում ապրել առանց դրանց»:
Կինն այնքան է կապվել տզրուկներին, որ նրանց թույլ է տալիս պառկել իր կրծքին տոքսինների հեռացման համար: Նա դրանց տեղադրում է ոտքերի մատների արանքում արյան շրջանառության բարելավման եւ ավելի որակյալ մատնահարդարման համար: Ինչ վերաբերում է ավելորդ քաշի դեմ պայքարին կամ ինտիմ կյանքի որակի բարելավմանը, դրա համար Ալեքսանդրան տզրուկներին դնում է հետույքին: Նա պնդում է, որ տզրուկները նպաստում են դետոքսիկացիային` բարելավելով իր առողջական ընդհանուր վիճակը: Ինքը` Ալեքսանդրան տզրուկներին «իմ փոքրիկներ» է կոչում, նա դրանց բերանն է դնում լնդերի եւ ատամների մշակման համար, եւ դեմքին` կնճիռների եւ պզուկների դեմ պայքարի համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր