Այսպես կոչված յո-յոյի էֆեկտը նիհարելիս մեծացնում է սակավամտության առաջացման վտանգը, հայտնում են American Heart Association-ի մասնագետները:
Յո-յո էֆեկտն այն է, երբ մարդը քիչ է ուտում, նիհարում է, հետո սկսում է շատ ուտել եւ կրկին գիրանում է, այսինքն՝ նրա քաշն անընդհատ ցատկում է մեկ վեր, մեկ վար: Այդ ընթացքում ոչ միայն անընդհատ փոխվում է մարդու քաշը, այլ նաեւ արյան մեջ խոլեստերինի մակարդակը:
Գիտնականների խոսքով՝ քաշի տատանումները, ինչպես նաեւ արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակի մշտական փոփոխությունը, բացասաբար են ազդում ուղեղի արյան սնուցման վրա, ինչը կլարող է հանգեցնել հիշողության վատացման եւ Ալցհայմերի հիվանդության առաջացման, նաեւ սակավամտության այլ տեսակների:
Հետազոտողներն առաջին անգամ ապացուցել են, որ ուղեղի համար վտանգավոր է ոչ այնքան խոլեստերինի մակարդակը, որքան դրա մշտական տատանումները: Եվրոպայի 70-ից 82 տարեկան 4428 բնակիչների հետազոտությունը ցույց է տվել, որ լիպոպրոտեիդների ցածր խտության մշտական տատանումները հաճախ հանգեցնում են ճանաչողական գործունեության վատացման:
Այսպիսի փոխադարձ կապը նկատվել է՝ անկախ արյան մեջ խոլեստերինի ընդհանուր մակարդակից: Հետազոտության արդյունքները վկայում են, որ կարեւոր է հետեւողականություն պահպանել սննդակարգում եւ հեռու մնալ վտանգավոր յո-յոյի էֆեկտից:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր