Դանիայից հետազոտողները պարզել են, որ երկվորյակները մնացած մարդկանցից ավելի երկար են ապրում, այդ մասին գրում է PLoS ONE-ը:
Գիտնականների խումբը վերլուծել է նույնասեռ երկվորյակների 2932 զույգի ապրած տարիների վերաբերյալ տվյալները: Ժամանակային այն կտրվածքը, որը հետաքրքրել է գիտնականներին, 1870-1900 թվականներն էր: Այդ ժամանակ տղամարդիկ միջինը 45 տարի էին ապրում, երկվորյակ տղամարդիկ մահանում էին մոտավորապես երեք տարի ուշ: Կանանց կյանքի միջին տեւողությունը 60 տարի էր կազմում, նույն սեռի երկվորյակները վեց տարով ավելի երկար են ապրել:
Գիտնականները դա կապում են այն բանի հետ, որ նույնասեռ երկվորյակների միջեւ նուրբ կապ գոյություն ունի: Նման մարդիկ ուրիշներից ավելի հաճախակի են աջակցում իրար, իրենց հարազատին օգնում են հաղթահարել վնասակար սովորույթները:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր