Երբ Էվելին Մուրն ընդամենը 4 ամսական էր, բժիշկները նկատել են, որ նրա ողնաշարին տարօրինակ թումբ է աճել: Պարզվել է, որ դա 4-րդ փուլում գտնվող նեյրոբլասթոմա է: Աղջիկը քիմիաթերապիայի 8 կուրս է անցել, բայց երբ վերականգնում է սկսվել, պարզվել է, որ քաղցկեղը հասցրել է վերջին հարվածը հասցնել: Երեխան անդամալույծ էր դարձել T4 ողի շրջանում. նրա մարմնի ստորին կեսը դադարել էր գործել:
Էվելինի ծնողները, այնուամենայնիվ, ուզում էին, որ իրենց աղջիկն այնքան ազատորեն տեղաշարժվի, որքան ցանկացած այլ երեխա, այդ պատճառով որոշեցին նրա համար անհատական հաշմանդամի սայլակ պատրաստել: Աղջկա մայրը նմուշը հայտնաբերել էր Pinterest-ում, ցույց էր տվել ամուսնուն եւ հարցրել էր, թե կկարողանա արդյոք այդպիսի բան պատրաստել: Պարոն եւ տիկին Մուրերը գնացել էին խանութ, հեծանվի երկու անիվ էին գնել, խոհանոցային բաժանարար տախտակ եւ մանկական նստատեղ, ինչից հետո այդ ամենը միացրել էին իրար: Էվելինի նոր սայլակն ընդամենը 100 դոլար է արժեցել, բայց մոր խոսքով, աղջիկն այն շատ է սիրում:
«Նախ նա հետ գնաց, հետո` առաջ, հետո հասկացավ, թե ինչպես է պետք պտտել, եւ այժմ շատ արագ վարում է, - պատմել է Քիմբերլին: Նախ դուք տուն եք գալիս եւ հեկեկում եք, հաջորդ օրը դուք արդեն աշխարհի ամենաուժեղ ծնողներն եք, որովհետեւ այլ ելք չկա»: Երեխան արդեն կես տարի է` քշում է իր սայլակը` 7 ամսականից:
Քիմբերլին Էվելինի հետ շփվում է, ինչպես սովորական մեկ տարեկան աղջկա (այժմ նա 13 տարեկան է, իսկ հայրը շատ է հպարտանում աղջկանով: «Ես նրանից կամքի այսպիսի ուժ եւ իրավիճակին հարմարվելու այսպիսի կարողություն չէի սպասում: Ինձ հիացնում է, թե նա ինչ արագ գլուխ հանեց: Ոչինչ նրան չի կանգնեցնի», — պատմել է տղամարդը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր