Մեծ Բրիտանիայում կիրառության համար հավանության է արժանացել Alexion Pharmaceuticals ընկերության նոր դեղամիջոցը, որը կոչվում է Ստրենսիկ (Strensiq). այն նախատեսված է ժառանգական հազվագյուտ հիվանդության` հիպոֆոսֆատազիայի բուժման համար:
Այդ հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ վնասված է ֆոսֆատազայի մետաքսանման հատուկ հյուսվածքը, որը հանգեցնում է ոսկրային եւ ատամնային հյուսվածքի միներալիզացիայի խանգարման: Բացի այդ, հիվանդների մոտ ջղակծկումներ են զարգանում, շնչառության խախտումներ, երիկամների հետ խնդիրներ եւ այլ բարդություններ: Գոյություն ունի այդ հիվանդության հետ կապված ավելի քան երկու հարյուր մուտացիա: Որոշ դեպքերում հիպոֆոսֆատազան կարող է չախտորոշված մնալ ամբողջ կյանքի ընթացքում, իսկ մյուս դեպքերում հարյուր տոկոսանոց մահացու ազդեցություն ունի:
Alexion Pharmaceuticals-ի ստեղծած դեղամիջոցը նախատեսված է հիպոֆոսֆատազայի պերինատալ եւ ինֆանտիլ ձեւերի համար, որոնց դեպքում մահացությունն առավել բարձր է: Ստրենսիկով բուժման տարեկան կուրսը մինչեւ 9 կգ կշռող երեխաների համար ԱՄՆ-ի 215 հազար դոլար է, իսկ չափահաս հիվանդի համար բուժման մեկ տարին երկու մլն դոլար կարժենա:
Մեծ Բրիտանիայի Առողջապահության եւ բուժօգնության կատարելագործման ազգային ինստիտուտն ավելի վաղ մերժել էր հավանություն տալ այդ դեղամիջոցին դրա բարձր արժեքի պատճառով, բայց այժմ թույլատրել է դրա օգագործումը: Ավելի վաղ Ստրենսիկը հիպոֆոսֆատազայի բուժման համար արդեն հավանության էր արժանացել Ճապոնիայում եւ ԱՄՆ-ում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր