• Latest news

Հոգեբանի 5 գարնանային խորհուրդ

14 մարտի, 2017  19:43

Գարնանային օրերի տաքանալն ազդում է մարդու առողջության եւ նույնիսկ նրա հոգեբանական վիճակի վրա. գարնան գալով ոմանք վհատվում են, ոմանք էլ, հակառակը, ուրախանում երկար սպասված տաքանալու համար: NEWS.am Medicine-ի հետ զրույցում հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը մի քանի խորհուրդ ներկայացրեց այն մասին, թե գարնան առաջին ամիսն ինչպես անցկացնել առանց սթրեսների եւ բացասական զգացումների:

1. Պատրաստ եղեք, որ գարունը օրգանիզմի համար սթրեսային ժամանակահատված է: Իհարկե, երկար մռայլ օերերից հետո, վերջապես արեգակը սկսում է լուսավորել, մարդկանցից շատերի տրամադրությունը բարձրանում է: Սակայն չարժե մոռանալ, որ շատերի իմունիտետը գարնանը թուլանում է, եւ օրգանիզմը ինֆեկցիաների հանդեպ ավելի ընկալունակ է դառնում:

2. Աշխատեք նվազեցնել աշխատանքային ծանրաբեռնվածությունը: Քանի որ գարնանը օրգանիզմն առանց այն էլ սթրեսի է բախվում, ցանկալի է աշխատավայրում ծանրաբեռնվածությունը նվազեցնել, որ օրգանիզմը եղանակային նոր պայմաններին ընտելանա:

3.  Ավելի տաք հագնվեք: Իհարկե, Հայաստանում վերջին երկու շաբաթներին եղանակը զգալիորեն տաքացել է, սակայն առայժմ վաղ է հագուստը թեթեւացնել: Մի մոռացեք, որ մարտին մրսելը շատ հեշտ է:

4. Յուրաքանչյուր օրը պետք է ուրախություն եւ հաճույք բերի: Հոգեբանի խոսքով՝ ցանկալի է յուրաքանչյուր օրը լցնել հաճելի եւ դրական ինչ-որ բանով: Չարժե ծրագրերը հետոյին հետաձգել, չարժե արձակուրդին կամ հանգստյան օրերին սպասել՝ հենց հիմա արեք այն ամենը, ինչը ցանկանում եք անել:

5. Լավատեսությամբ զինվեք եւ ձգտեք ձեզ դրական մարդկանցով շրջապատել: Հոգեբանի կարծիքով՝ լավատեսությունը եւ դրական հաղորդակցությունը կօգնեն մարապնդել մեր հոգեկան առողջությունը եւ մեզ ավելի սթրեսակայուն կդարձնեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է