Ես, որպես առողջապահության նախարար, պատասխանատու եմ բժիշկների եւ բուժքույրերի համար: Ոչ ոք չի կրճատվել: NEWS.am Medicine-ի թղթակցին այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը՝ մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, որ «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում կրճատումներ են սկսվել, մինչդեռ խոստացել էին, որ վերակազմավորումից հետո «Նուբարաշեն»-ի եւ «Նորք»-ի անձնակազմերն առանց աշխատանքի չեն մնա:
Նախարարը հավելեց, որ «Նուբարաշեն» կլինիկայում կրճատումները վերաբերում են բացառապես տեխնիկական եւ վարչական անձնակազմերին:
Հիշեցնենք, որ Հայաստանի հոգեբուժության ոլորտում որոշակի վերակազմավորումներ են տեղի ունենում: Մասնավորապես, «Նորք» կլինիկան փակվելու է, իսկ հիվանդներն ու բուժանձնակազմը տեղափոխվելու են «Նուբարաշեն» կլինիկա: Մեր տվյալներով՝ «Նորք»-ից «Նուբարաշեն» տեղափոխված նոր տնօրեն Գագիկ Միրիջանյանն աշխատանքից հեռացրել է Սամվել Թորոսյանի վարչական ամբողջ աշխատակազմին եւ տեղակալների նշանակել իր մտերիմներին: Նրա աշխատակազմում նաեւ նոր պաշտոն է հայտնվել՝ միջազգային հարաբերությունների գծով խորհրդական:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր