Հացեղենի, խմորեղենի չափազանց մեծ քանակության գործածումը կարող է նպաստել տեսողության վատացմանն ու կարճատեսության զարգացմանը։ Նման եզրակացության են հանգել ամերիկացի գիտնականները։
Հետազոտողները ցույց են տվել, որ առաջին հերթին հացեղենից ակնախնձորն է տուժում։ Կոլորադո նահանգի Ֆորթ Քոլինզե ու Սիդնեյի համալսարանների աշխատակիցների իրականացրած փորձերը ցույց են տվել, որ ինսուլինի հավելյալ քանակությունը բացասաբար է ազդում աչքի առողջության վրա։
Հենց հացեղենի չափազանց մեծ քանակության գործածումն է հանգեցնում ինսուլինի մակարդակի բարձրացմանը։ Դա նպաստում է ակնախնձորի երկարացմանը ու որպես հետեւանք՝ կարճատեսությանը։
Հետազոտության արդյունքների օգնությամբ կարելի է բացատրել վերջին 200 տարիներին կարճատեսության կտրուկ աճը զարգացած երկրներում։ Ըստ պաշտոնական տվյալների՝ եվրոպացիների մոտ 30 տոկոսը տառապում է կարճատեսությամբ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր