• Latest news

Ամերիկացի զինվորին առնանդամ ու ամորձապարկ են փոխպատվաստել

24 ապրիլի, 2018  10:47

ԱՄՆ-ից պատերազմի վետերանը դարձել է աշխարհում առաջին հիվանդը, ում առնանդամ եւ ամորձապարկ են փոխպատվաստել: Տղամարդն իր սեռական օրգանները կորցրել էր Աֆղանստանում ռումբի պայթյունից հետո: Մասնագետները հույս ունեն, որ տղամարդու սեռական ֆունկցիաները կվերականգնվեն վիրահատությունից հետո մի քանի ամսվա ընթացքում:

Այս վիրահատությանը, որը տեւել է 14 ժամ, մասնակցել են պլաստիկ 9 վիրաբույժներ եւ ուրոլոգիական վիրաբուժության 2 մասնագետներ: Այն կատարվել է մարտի 26-ին Ջոնս Հոփքինսի համալսարանին առընթեր կլինիկայում: Վիրաբույժների նույն խումբն է կատարել նաեւ երկրում առաջին թեւերի կրկնակի փոխպատվաստումը՝ նույնպես մարտական գործողությունների վետերանի:

Հաղորդվում է, որ վիրաբույժներն առնանդամն ամբողջությամբ են փոխպատվաստել, իսկ ամորձապարկն առանց ամորձիների, ինչպես նաեւ որովայնի պատի մի հատվածը՝ այս օրգանները վերցնելով մահացած դոնորից: Ըստ որում՝ դոնորի ամորձիները հեռացվել էին էթիկական նկատառումներով, որպեսզի երիտասարդը չդառնար նրա երեխաների հայրը: Հիվանդը իրականացված վիրահատությունը գիտա-ֆանտաստիկ է անվանել: Նրա խոսքով՝ նարկոզից դուրս գալուց ամիջապես հետո իր ինքնավստահությունը կտրուկ աճել է:

Բժիշկների խոսքով՝ հիվանդը վիրահատությունից հետո արդեն վերականգնվել է, եւ այս շաբաթ նրան հիվանդանոցից  դուրս կգրեն: Այս միջամտությունն աննախադեպ է, այն ճանապարհ է բացում համանման այլ փոխպատվաստումների համար, հատկապես զինվորների շրջանում, որոնք հաճախ են մարտի դաշտում սեռական օրգանները կորցնում: Գիտնականների խումբը վիրաբուժական վիրահատությանը պատրասվել է մի քանի տարի: Սպասվում է, որ մոտակա տարիներին զինվորներին առնանդամի եւս 60 փոխպատվաստում կկատարվի:

Ներկայումս աշխարհում կատարվել է առնանդամի երկու փոխպատվաստում. առաջինը 2006 թվականին կատարվել է Չինաստանում եւ ավարտվել անհաջողությամբ, 2014 թվականին Հարավային Աֆրիկայում կատարված երկրորդ փոխպատվաստումը հաջող է եղել: Սակայն ամերիկացի վիրաբույժներն առաջին անգամ են իրականացրել ամբողջական առանանդամի եւ ամորձապարկի փոխպատվաստում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել