• Latest news

Գիտնականները գտել են բուժմանն անընկալունակ քաղցկեղը հաղթելու միջոցը

27 ապրիլի, 2018  10:34

Ցինցինատիի համալսարանի (ԱՄՆ) հետազոտողները չարորակ ուռուցքների դեմ պայքարում իմունային համակարգին օգնող միջոց են գտել, հայտնում է MedicalXpress պորտալը:

Հետազոտողների խոսքով՝ ուռուցքներում հատուկ թաղանթային սպիտակուցի՝ KCa3.1 կալիումային ուղու ակտիվության նվազումը տեղի է ունենում ադենոզինի պատճառով. միացություն, որ պաթոլոգիական հյուսվածքներում կուտակվում է մեծ քանակությամբ: Ադենոզինը իմունային համակարգի սուպրեսորն է, սակայն մասնագետներն ապացուցել են, որ լիմֆոցիտների ճնշումը տեղի է ունենում միջնորդավորված՝ թաղանթային սպիտակուցի միջոցով, այլ ոչ թե որեւէ ազդանշանային ուղիով:

Սա խոչընդոտում է նորագոյացության մեջ թափանցել բջջատոքսիկ T-լիմֆոցիտներին (Т-քիլերներ)՝ բջիջներ, որոնք ոչնչացնում են օրգանիզմի վնասված կամ չարորակ բջիջները:

Գիտնականների կարծիքով՝ դեղամիջոցը, որը վերականգնում է KCa3.1-ի անցանելիությունը, իր հերթին կօգնի Т-քիլերներին ընկնել ուռուցքի մեջ, չնայած ադենոզինի առկայությանը: Իսկ իմունոմոդուլյատորների հետ միասին կարող է մեծացնել լիմֆոցիտների ազդեցությանն անընկալունակ ուռուցքների բուժման արդյունավետությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել