• Latest news

Ծխող տղամարդկանց որդիների սերմնաբջիջները 50 տոկոսով քիչ են. հետազոտություն

29 նոյեմբերի, 2018  11:54

Վաղուց է հայտնի, որ հղիության ժամանակ կնոջ ծխելը կարող է լուրջ ազդեցություն ունենալ պտղի առողջության վրա: Իսկ հիմա Lund University-ի (Շվեդիա) գիտնականները պարզել են, որ հայրերի ծխելը նույնպես անդրադառնում է սերունդի առողջության վրա. ծխողների որդիների սերմնահեղուկում սերմնաբջիջները ամբողջ 50 տոկոսով ավելի քիչ են, քան չծխող տղամարդկանց որդիների դեպքում:

Հետազոտության ընթացքում, որի արդյունքները հրապարակվել են PLOS ONE ամսագրում, գիտնականներն ուսումնասիրել են 17-20 տարեկան 104 պատանիների սերմնահեղուկի նմուշները եւ հստակ դիտվող կապ են հայտնաբերել հայրերի ծխելու եւ նրանց որդիների սերմնաբջիջների (51 տոկոսով) փոքր պարունակության միջեւ: Այս համահարաբերակցությունը հաստատվել է անգամ այն ժամանակ, երբ մասնագետները հաշվի են առել մայրերի ծխելը եւ իրենց՝ երիտասարդների ծխելը:

«Ինձ շատ զարմացրեց, որ անկախ այն հանգամանքից՝ մայրն արդյոք ենթարկվել է ծխախոտի ծխի ազդեցության, սերմնաբջիջների քանակությունը զգալիորեն քիչ էր այն տղամարդկանց մոտ, որոնց հայրերը ծխում էին»,- նշել է հետազոտության հեղինակներից մեկը՝ թերապեւտ Ջոնաթան Աքեսելսոնը:

Մասնագետները հիշեցրել են, որ ի տարբերություն իգական ձվաբջիջների՝ արական սեռական բջիջները կարող են կիսվել կյանքի տեւողության ընթացքում, ընդ որում՝ կիսվելու պահին կարող են մուտացիաներ առաջանալ: Ծխախոտի ծուխը նյութեր է պարունակում, որոնք այսպիսի մուտացիաների հավանականությունը մեծացնում են:

Եթե հաշվի առնենք, որ կապ գոյություն ունի սերմնաբջիջների քանակության եւ հղիանալու հնարավորությունների միջեւ, ապա կարելի է համարձակորեն պնդել, որ տղամարդկանց ծխելն ազդում է ապագայում նրանց որդիների երեխաներ ունենալու հնարավորության վրա, շեշտել են գիտնականները:

Նրանք նաեւ հիշեցրել են, որ հայրերի ծխելը կարող է սերունդի մոտ նաեւ այլ լուրջ շեղումներ առաջացնել, օրինակ՝ երեխաների մոտ արատների զարգացում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել