US News and World Report ամսագիրը հրապարակել է 2019 թվականի լավագույն սննդակարգերի մասին դիետոլոգների եզրակացությունները: Ցուցակը կազմելու համար մասնագետները վերլուծել են ավելի քան 40 տարածված սննդակարգերը: Որպես սնվելու լավագույն տեսակ առաջին տեղում է հայտնվել միջերկրածովյան սննդակարգը:
«Բուսական սնունդի մեծ պարունակությամբ եւ մսի ու քաղցր ճաշատեսակների քանակության սահմանափակմամբ սննդակարգ՝ ահա թե ինչ է իրենից ներկայացնում միջերկրածովյան սննդակարգը: Խորհուրդ ենք տալիս 2019 թվականին այս սննդակարգին հետեւել»,- հայտարարել են մասնագետները:
Ամսագիրն իր հերթին նշում է, որ միջերկրածովյան սննդակարգը միանգամից մի քանի վարկանիշային աղյուսակների առաջին տեղում է հայտնվել, որոնք դիետոլոգներն ավանդաբար նոր տարվա սկզբին կազմում են որպես սնվելու խորհուրդ տրվող տեսակներ:
Միջերկրածովյան սննդակարգի մասին խոսելիս մասնագետներից շատերն արձանագրել են, որ սա առավել պարզ եւ առողջության համար օգտակար սնվելու տեսակ է, որն ավելի նախընտրելի է համարվում սրտի հիվանդությունների եւ դիաբետի դեպքում:
Գիտնականները հայտնել են, որ առաջիկա տարում լավագույն սննդակարգն ընտրելիս իրենք հաշվի են առել մի շարք բաղադրիչներ՝ որքանով է հեշտ նման սննդակարգին հետեւելը, սննդարար նյութերով հագեցվածությունը, նիհարելու իմաստով արդյունավետությունը, ինչպես նաեւ դիաբետի եւ սրտի հիվանդությունների առկայության դեպքում կանխարգելիչ ազդեցությունը: Այս բաղադրիչներին իր համապատասխանությամբ միջերկրածովյան սննդակարգը հայտնվել է առաջին տեղում:
Միջերկրածովյան սննդակարգին հատուկ է մեծ քանակությամբ սեզոնային բանջարեղենի եւ մրգերի, կանաչեղենի, լոբազգիների, ընկուզեղենի, հատիկավոր նպարեղենի, խոշոր աղացած ալյուրից հացի, ցորենի պինդ տեսակի հատիկներից մակարոնեղենի գործածումը: Գործնականում ցանկացած եղանակով ճաշատեսակների պատրաստման ժամանակ պարտադիր է ձիթապտղի յուղի առկայությունը: Զուսպ են տավարի, հորթի, ոչխարի մսի, թռչնամսի գործածման հարցում: Խոզի միսը տարածված չէ եւ ճաշացանկում հազվադեպ է հանդիպում: Սննդակարգի ճաշացանկը պարունակում է ձուկ եւ ծովամթերք, որոնք Օմեգա-3 եւ Օմեգա-6 պոլիչհագեցած ճարպաթթուների հիմնական աղբյուրն են: Ինչ վերաբերում է կաթնամթերքին, ապա ներառում է հիմնականում շաքար չպարունակող թթվաշ կաթնամթերքներ:
Ներկայացնում ենք ցանկից առավել հետաքրքիր մի քանի սննդակարգերի անվանումները՝
Լավագույն սննդակարգերը.
Նիհարելու լավագույն սննդակարգերը.
Արագ նիհարելու լավագույն սննդակարգերը.
Լավագույն առողջ սննդակարգերը.
Ամենաթեթեւ սննդակարգերը.
Դիաբետի դեպքում լավագույն սննդակարգերը.
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր