• Latest news

Անսպասելի փոխկապվածություն է հայտնաբերվել Արեւմտյան սննդակարգի եւ լիստերիոզի միջեւ

25 հունվարի, 2019  09:37

Այսպես կոչված՝ արեւմտյան սննդակարգը, որում ճարպերի մեծ եւ բջջանյութի փոքր պարունակություն կա (շատ կարմիր միս, վերամշակված, տապակած, յուղոտ սնունդ, շաքար եւ զտված հատիկավորներ), մեծացնում է լիստերիոզի հավանականությունը, որը սննդային ծագման ամենածանր հիվանդություններից մեկն է: Նման անսպասելի եզրահանգում են կատարել University of Cork-ի (Իռլանդիա) գիտնականները:

Կրծողների վրա կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ արեւմտյան սննդակարգի մթերքների գործածումը ազդել է միկրոֆլորայի բաղադրության վրա, ինչը մեծացրել է լիստերիոզով վարակվելու հավանականությունը: Պարզելու համար սննդակարգի ազդեցությունը ինֆեկցիաների զարգացման հավանականության եւ ընթացքի վրա, կրծողներին կերակրել են ճարպի ցածր մակարդակով սննդակարգով, ճարպի բարձր մակարդակով սննդակարգով կամ կրծողների համար սովորական կերով: Այնուհետեւ կրծողներին վարակել են, իսկ 3 օր հետո անզգայացրել են: Լյարդի, բարակ աղիի նմուշները անալիզի են ենթարկել, որը պետք է ցույց տար մարմնի արձագանքը սննդակարգին եւ ինֆեկցիային:

Փորձարկման հիմնական փուլից առաջ եւ հետո ստուգվել են նաեւ կղանքի նմուշները (սա ցույց է տվել միկրոֆլորայի բաղադրությունը): Պարզվել է, որ Արեւմտյան սննդակարգին նույնիսկ այդքան կարճատեւ հետեւելը ազդել է ե՛ւ իմունային համակարգի վրա, ե՛ւ միկրոֆլորայի բաղադրության: Աղիքներում բաժակաձեւ բջիջների քանակությունը, որոնք Listeria բակտերիաներով վարակվելու թիրախ են, մեծացել է:

Սրան հավելած դիտվել է հատուկ գեների բարձր էքսպրեսիա, որոնք մեծացնում են ճարպակալման զարգացման հավանականությունը, ինչպես նաեւ իմունիտետի թուլացում: Ընդհանուր առմամբ, աղեստամոքսային տրակտի բջիջների աշխատանքում փոփոխությունները եւ միկրոֆլորայում փոփոխությունները ուժգնացրել են ինֆեկցիայի զարգացումը:

Նշենք, որ լիստերիոզը վտանգավոր ինֆեկցիոն հիվանդություն է, որը զարգանում է Listeria monocytogenes բակտերիայով վարակվելու հետեւանքով, եւ որը կարող է մահվան ելք ունենալ, այն հատկապես վտանգավոր է թուլացած իմունիտետով անձանց համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել