Դուբլինի 21-ամյա բնակիչ Այոն իսկական ֆուրոր է առաջացրել ռեալիթի շոուներից մեկում իր մասնակցությամբ:
The Daily Mail-ը հայտնում է, որ բժշկի մոտ կոնսուլտացիայի ժամանակ պարզվել է, որ տղամարդն ընդմանեը մեկ ամորձի ունի:
Այս փաստը շփոթեցրել է բժշկին հատկապես այն բանից հետո, երբ Այոն խոստովանել է, որ գաղափար չունի՝ արդյոք տվյալ արատը բնածին է, թե ոչ: Բժշկի հարցուփորձից հետո Այոն հայտնել է, որ պետք է զանգի մորը՝ այդ հարցը պարզելու համար: Սակայն ի զարմանս բոլորի՝ մայրը նույնպես չի կարողացել հստակ պատասխան տալ:
Բժիշկը փորձել է բացատրել, որ եթե նրա ամորձին իջած չի եղել ամորձապարկ, հավանականություն կա, որ այն կարող է չարորակի վերածվել: Սակայն անգամ դրանից հետո ոչ Այոն, ոչ նրա մայրը չեն կարողացել հիշել՝ արդյոք նա մեկ ամորձիով է ծնվել, թե այն վիրահատական ճանապարհով է հեռացվել:
Այժմ Այոն պետք է լրացուցիչ հետազոտություններ անցնի, որպեսզի վերջապես իմանա, թե ուր է անհետացել նրա երկրորդ ամորձին: Տղամարդն անձամբ չի մտահոգվում այդ հարցով:
«Անկողնում այդ փաստը նշանակություն չունի: Ուղղակի ապրիր եւ եղիր այնպիսին, ինչպիսին կաս», - ասել է Այոն:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր