Իրանցի բժիշկները հրաժարվել են Էլլահեին վիրահատել՝ վախենալով, որ նա ուժեղ արյունահոսության հետեւանքով կարող է մահանալ վիրահատական սեղանի վրա: Մինչդեռ կինը տառապել է դեմքն այլանդակող մաշկի ախտահարման պատճառով, առավել եւս, որ շրջապատողները վախենում էին, թե դա կարող է վարակիչ լինել:
Էլլահեն 14 տարեկանում Էդինբուրգ է գնացել՝ լազերային բուժման երկամյա կուրս անցնելու: Սակայն ստացած արդյունքը գոհացնող չէր: Տարիքին զուգահեռ՝ մաշկի ախտահարումը ավելի ու ավելի սարսափելի չափեր էր ընդունում: Բարեբախտաբար նրան հաջողվել է կապ հաստատել ամերիկացի վիրաբույժի հետ, ով համաձայնվել է նրան վիրահատել: Այսօրվա դրությամբ Էլլահեն 20 վիրահատության է ենթարկվել, այդ թվում՝ քթի եւ մաշկի փոխպատվաստման:
Դեմքի մաշկը բաց գույնի դարձնելու համար կինը լազերային շտկման կարիք է ունեցել: Էլլահեն գոհ է ստացած արդյունքից եւ երազում է նոր կյանք սկսելու մասին: Կինը բուժքույրական դասընթացներում է սովորել, որ այլ մարդկանց օգնելու հնարավորություն ունենա: Նրա երազում է ամուսնանալու եւ ընտանիք կազմելու մասին:
Source: The Daily Mail
Photos: Caters News Agency
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր