• Latest news

Ո՞ր հիվանդությունների ժամանակ չի կարելի ապուր ուտել

13 հուլիսի, 2019  20:31

Որոշ հիվանդությունների ժամանակ ապուրների որոշ տեսակներ վնասակար են: Փորձենք պարզել՝ որ ապուրների մասին է խոսքը:

Յուղոտ մսից պատրաստված ապուր

Յուղոտ մսից պատրաստված ապուրներում մեծ քանակությամբ խոլեստերին է պարունակվում: Այդ պատճառով խոլեստերինի բարձր մակարդակ ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում ուտել յուղոտ մսից պատրաստված ապուրներ: Խորհուրդ չի տրվում նաեւ լյարդի եւ ենթաստամոքսային գեղձի հիվանդություններից կամ շաքարային դիաբետով տառապող մարդկանց:

Սնկերով եւ լոբիով պատրաստված ապուր

Նման ապուրներ խորհուրդ չեն տրվում հոդատապ ունեցողներին:

Բրնձով ապուր, մածնաբրդոշ կվասով

Սպիտակ բրձնով ապուրը, ինչպես նաեւ կվասով մածնաբրոշը հակացուցված են շաքարային դիաբետով տառապողներին:

Թրթնջուկով ապուր

Կա կարծիք, որ թրթնջուկը ջերմամշակումից հետո ոչ օրգանիկ է դառնում եւ կալցիումի հետ միացություն կազմում, որը քայքայում է դրա սննդային արժեքը: Թրթնջուկով ապուրը հակացուցված է մարդկանց, ովքեր քարերի հետ կապված խնդիրներ ունեն:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել