• Latest news

Գիտնականները կապ են հայտնաբերել վահանաձեւ գեղձի քաղցկեղի եւ բջջային հեռախոսներից արձակվող ճառագայթման միջեւ

30 հունվարի, 2020  19:30

Ելի համալսարանի գիտնականները կապ են հայտնաբերել վահանաձեւ գեղձի քաղցկեղի եւ բջջային հեռախոսներից արձակվող ճառագայթման միջեւ։

Ինչպես տեղեկացնում է Medical Xpress-ը, գիտնականներին հաջողվել է ապացուցել սմարթֆոնների ազդեցությունը որոշ պացիենտների վահանաձեւ գեղձի քաղցկեղի առաջացման վրա։ Նրանք զննել են մոտ 900 մարդու եւ պարզել, որ միանուկլեոտիդային պոլիմորֆիզմ ունեցող պացիենտների մոտ սմարթֆոնների ակտիվ օգտագործումը 2 անգամ բարձրացնում է վահանաձեւ գեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը։

Գիտնականների խոսքով՝ որոշակի գենետիկական առանձնահատկություններ ունեցող մարդկանց հայտնաբերելը թույլ կտա առանձնացնել նրանց ռիսկի խմբում եւ տեղեկացնել այդ հիվանդության առաջացման բարձր ռիսկի մասին։

Գիտնականների խոսքով՝ խնդրի հետագա ուսումնասիրումը կօգնի բարելավել օնկոհիվանդությունների ախտորոշումը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է