• Latest news

Ինչպե՞ս նիհարել ինքնամեկուսացումից հետո՝ 14 օրում

14 հունիսի, 2020  11:16

Ինչպե՞ս կարելի է կորցնել քաշ ինքնամեկուսացումից հետո՝ 14 օրում: Այդ մասին խորհուրդներով են կիսվել Cambridge Weight Plan բրիտանական կենտրոնից դիետոլոգները, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով The Mirror-ին:

Հետազոտողների խոսքով՝ բրիտանացիների շուրջ կեսը հավաքել է ավելորդ քաշ ինքնամեկուսացման ընթաքում. դրան նպաստել է այն, որ մարդիկ ավելի քիչ էին շարժվում, ավելի շատ խմում եւ ընդունում սնունդ՝ սթրեսը հաղթահարելով վնասակար ուտեստներով:

Արագ նիհարելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել ռեստորաններից առաքված ուտեստներից եւ կիսաֆաբրիկատներից, եւ օգտագործել ինքնուրույն պատրաստած տնական ճաշատեսակներ:

Միեւնույն ժամանակ ցանկալի է պահպանել միջերկրածովյա դիետան՝ ուտել շատ անյուղ սպիտակուցային սնունդ (հավ, ձուկ, ձու, լոբի եւ ոսպ), օգտագործել ավելի շատ ձիթապտղի յուղ: Նաեւ պետք է ձեր մենյուի մեջ ներառել ավելի շատ մրգեր, բանջարեղեն եւ բարդ ածխաջրեր, օրինակ, ամբողջական հացահատիկից պատրաստված հաց, խորհուրդ է տալիս դիետոլոգ Լինդա Ֆոսթերը Cambridge Weight Plan-ից:

Նրա խոսքով՝ այդ մթերքները լիցքավորում են օրգանիզմը էներգիայով եւ բթացնում քաղցի զգացումը, իսկ մրգերն ու բանջարեղենը կանխարգելում են ջրազրկումը: Պետք է ավելի շատ բանջարեղեն օգտագործել, քան միրգ, սակայն ցանկալի է հրաժարվել կարտոֆիլից:

Մասնագետը նաեւ խորհուրդ է տվել խմել հնարավորինս շատ ջուր, թեյ, խոտաբույսերով թեյեր եւ սուրճ: Բացի այդ, ժամանակավորապես պետք է հրաժարվել ոգելից խմիչքներից եւ արագ ածխաջրերից, ինչպիսիք են թխվածքաբլիթներն ու այլ քաղցրավենիքը, ինչպես նաեւ աղի եւ շաքարի ավելցուկից:

Դիետոլոգի խոսքով՝ սննդային սովորությունների կտրուկ փոփոխությունը կարող է հանգեցնել սթրեսի, ուստի գոնե ընդամենը տասը րոպե օրական պետք է նվիրել լիցքաթափող սիրելի զբաղմունքին, լինի դա մեդիտացիա, լոգանքի ընդունում կամ լավ գրքի ընթերցում:

Այդպիսի սնունդը, ըստ մասնագետի, կարելի է օգտագործել ավելի քան երկու շաբաթ: Այդ դեպքում շաբաթական երկու կամ երեք անգամ կարելի է ուտել ինչ-որ քաղցրավենիք եւ ըմպել մեկ բաժակ գինի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել