• Latest news

Գիտնականները աղիքներում COVID-19-ի դեմ պայքարի միջոց են առաջարկել

15 հունիսի, 2020  15:37

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սիբիրի ագրոբիոտեխնոլոգիայի դաշնային գիտական ​​կենտրոնի եւ Նովոսիբիրսկի պետական ​​ագրարային համալսարանի (Ռուսաստան) գիտնականներն աղիքներում COVID-19-ի դեմ պայքարի միջոց են առաջարկել՝ հակավիրուսային դեղամիջոցների եւ արծաթի նանոմասնիկների համալիր կիրառման միջոցով: Այս մասին հայտնում է «Լենտա»-ն:

Թռչունների վրա փորձարկումների ընթացքում վերը նշված գիտնականներն ուղիղ ազդեցության հակավիրուսային դեղամիջոցներ եւ արծաթի նանոմասնիկներ են օգտագործել: Թռչունների բուժումը, որոնք վարակված էին SARS-CoV-2-ի նման վիրուսներով, արդյունավետություն են ցույց տվել:

Գիտնականներին հաջողվել է պաշտպանել բրոնխիտով վարակված հավի ճտերի սիրտը եւ թոքերը աղեստամոքսային տրակտի միջոցով տարածվող վիրուսներից:

«Մենք զուտ շնչառական վիրուս ենք վերցրել եւ պարզվել է, որ երբ մենք աղեստամոքսային տրակտում աշխատող դեղեր են կիրառել, թոքերը պաշտպանել են թոքերը վիրուսի ազդեցությունից»,- ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի լաբորատորիայի աշխատակից Վասիլի Աֆոնյուշկինը:

Նա հավելել է, որ այս ուսումնասիրությունը հեռանկարներ է ստեղծում կորոնավիրուսի բուժման եւ կանխարգելման նոր մոտեցումների մշակման համար:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել