• Latest news

Դաջվածքները կարող են վնասել քրտնագեղձերը. հետազոտություն

22 հոկտեմբերի, 2020  16:40

Դաջվածքները կարող են վնասել քրտնագեղձերն ու հանգեցնել ջերմակարգավորման հետ կապված խնդիրների՝ զգուշացնում են Հարավային մեթոդիստական համալսարանի մասնագետները, որոնց նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Applied Physiology ամսագրում:

Հետազոտությունը ցույց է տվել, որ դաջվածքները կարող են նվազեցնել քրտնարտադրության մակարդակը: Դա պոտենցիալ խնդիր է, քանի որ քրտնարտադրությունը օգնում է օրգանիզմին կարգավորել ջերմությունը:

Հետազոտության հեղինակները որոշել են դաջվածքներով 10 կամավորների ձեռքերի վերին եւ ստորին հատվածների վրա քրտնարտադրության մակարդակը՝ առնվազն 5,6 քառակուսի սանտիմետր հատվածը համեմատելով դաջվածքներ չունեցող մաշկի հատվածի հետ:

Հետազոտության ընթացքում կամավորները կրել են խողովակներով հատուկ կոստյում, որոնցով գրեթե կես ժամ տաք  ջուր է շրջանառվել: Դա թույլ է տվել մեծացնել արտաքին ջերմությունն ու չափել քրտնարտադրության մակարդակը: Հատվածների ռեակցիան սկզբում միանման է եղել, սակայն դաջվածքներ չունեցող հատվածները արդյունքում ավելի շատ քրտինք են արտադրել, այսինքն՝ ավելի արդյունավետ են իրականացրել քրտնարտադրությունը:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել