Սուրճից հրաժարվելը կարող է անարդյունավետ միջոց լինել առիթմիայի կանխարգելման համար. մարդկանց մեծամասնության մոտ սուրճը չի խախտում սրտի ռիթմը, ինչպես հաղորդվում է JAMA Internal Medicine ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ:
Medportal.ru-ի փոխանցմամբ՝ Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները ուսումնասիրություն են անցկացրել՝ պարզելու սուրճի եւ առիթմիայի զարգացման ռիսկի հավանական կապը: Նրանց խոսքով՝ սուրճը բավականին օգտակար ազդեցություն ունի (քաղցկեղի, շաքարային դիաբետի առաջացման ռիսկի նվազում, հակաբորբոքային ազդեցություն):
Հետազոտության համար գիտնականները վերլուծել են ավելի քան 386.000 մարդու տվյալներ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը հավաքել է բրիտանական Բիոբանկը: Հետազոտության 4-5 տարիների ընթացքում մոտ 17.000 մասնակցի մոտ է առիթմիա զարգացել: Բոլոր մասնակիցները պատմել են, թե որքան հաճախ են սուրճ խմում:
Գիտնականները կապ չեն գտել մասնակիցների մոտ սուրճի ընդունման եւ առիթմիայի ռիսկի միջեւ: Ավելին, ուսումնասիրությունը պարզել է, որ սուրճի ամենօրյա օգտագործումը կապված է առիթմիայի ռիսկի 3 տոկոսով նվազման հետ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր