• Latest news

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման նոր մեթոդը սպանում է ուռուցքային բջիջների 95-100 տոկոսը. հետազոտություն

23 հուլիսի, 2021  21:37

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման նոր մեթոդը սպանում է ուռուցքային բջիջների 95-100 տոկոսը:  ErSo դեղամիջոցը, որը մշակել են Իլինոյսի համալսարանի  գիտնականները, արագ կրճատում է ոչ միայն առաջնային ուռուցքները, այլ նաեւ հաջողոթյամբ պայքարում է մետաստազների դեմ:

MedicalXpress-ի հաղորդմամբ՝ նույնիսկ երբ մի քանի քաղցկեղային բջիջ վերապրում է, նորագոյացությունները մնում են ամբողջովին զգայուն ErSo-ի օգնությամբ բուժման հանդեպ:

Քանի որ կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի մոտ 75 տոկոսը դրական է համարվում էստրոգենի ռեցեպտորների մասով, ErSo-ն կարող է բավական արդյունավետ լինել կրծքագեղձի քաղցկեղի առավել տարածված ձեւի դեմ: Բացի այդ, դեղամիջոցը կարող է աշխատել այն քաղցկեղային հիվանդությունների դեմ, որոնք չեն համարվում ավանդաբար դրական էնստրոգենի մասով: Սակայն մարդկանց վրա այդ դեղամիջոցը դեռ չի թեստավորվել, եւ դեռ հայտնի չէ, թե երբ է ծրագրվում սկսել նման հետազոտությունները:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել