Շատ դեպքերում դանդաղ նյութափոխանակությունը ժառանգական գործոն կամ հիվանդությունների հետեւանք չէ, այլ` ոչ ճիշտ սննդակարգի հետեւանք։ Նման կարծիք է հայտնել սննդաբան Սվետլանա Ֆուսը (Ռուսաստան)։
Ըստ նրա՝ նյութափոխանակության խանգարումների 7 հիմնական պատճառ կա.
- նախաճաշի բացառում,
- հեղուկի անբավարար ընդունում,
- անկանոն սննդի ընդունում,
- ուտելիքի չափից մեծ չափաբաժիններ,
- ընթրիքը` որպես հիմնական սննդընդունում,
- ոչ լիարժեք քուն,
- սթրես:
Այսպիսի խնդիրներ ունեցող մարդկանց մասնագետը խորհուրդ է տալիս սննդակարգում ավելի շատ բանջարեղեն, ձավարեղեն եւ մրգեր ավելացնել։ Հենց այս մթերքները պետք է կազմեն սննդակարգի երկու երրորդը։ «Սրանք աղիների նորմալ աշխատանքի, օրգանիզմի դետոքսիկացման լավագույն օգնականներն ու հանքանյութերի, վիտամինների եւ մանրաթելերի կարեւոր աղբյուրն են»,- ասել է մասնագետը։
Նա նաև խորհուրդ է տալիս ավելի շատ ջուր խմել եւ, հնարավորության դեպքում, կրճատել քաղցրավենիքը, օսլա պարունակող մթերքները, արագ սնունդը եւ պոլուֆաբրիկատները: Նրա խոսքով՝ ուտելուց հետո հագեցվածության զգացումը պետք է տեւի մոտ 4 ժամ, իսկ օրական սննընդունումների քանակը պետք է լինի 3-4։ Դա թույլ կտա կխուսափի սաստիկ քաղցից եւ, որպես հետեւանք, չափից շատ ուտելուց։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում