• Latest news

Ինչպե՞ս սկսել առավոտյան հեշտ արթնանալ

18 հուլիսի, 2022  20:30

Վաղ արթնանալն ուրախություն է, հավանաբար միայն «արտույտների» համար։ Քիչ հավանական է, որ դուք կարողանաք փոխել ձեր խրոնոձեւը, բայց միանգամայն հնարավոր է ձեզ համար հեշտացնել վաղ արթնանալը, «Прайм» գործակալությանն ասել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի հիվանդանոցային թերապիայի ամբիոնի դոցենտ Տատյանա Գրիգորեւան։

Ինքներդ ձեզ համար մոտիվացիա գտեք՝ «լուսաբացին արթնանալու ենթագիտակցական դիմադրությունը վերացնելու համար», խորհուրդ է տալիս մասնագետը։

«Ավելի արագ եւ խորը քնելու համար քնելուց առաջ անհրաժեշտ է սենյակը օդափոխել առնվազն 15 րոպե, քանի որ մաքուր օդը նպաստում է օգտակար եւ որակյալ հանգստին։ Դրա շնորհիվ գիշերվա քունն ավելի հանգիստ է լինում, իսկ առավոտյան շուտ արթնանալը՝ շատ ավելի հեշտ»,- կարծում է բժիշկը։

Ծանր ուշ ընթրիքից հրաժարվելու եւ օրվա ընթացքում ֆիզիկապես ակտիվ լինելու դեպքում, ըստ մասնագետի, քնելու հետ կապված խնդիրներ չպետք է ծագեն։

«Զարթուցիչ դրեք այն ճշգրիտ ժամանակի համար, երբ դուք պետք է արթնանաք եւ լրացուցիչ 10 րոպե պառկելու համար ժամանակ մի թողեք: Մի հետաձգեք արթնանալը։ Սովորեք անմիջապես վեր կենալ, դա կօգնի ձեզ ավելի հավաքված լինել եւ ավելի քիչ ուշանալ, ինչպես նաեւ ձեր օրն ավելի ակտիվ եւ արդյունավետ դարձնել»,- խորհուրդ է տվել փորձագետը:

Օգտակար է նաեւ վարագույրները բացել արթնանալուց անմիջապես հետո՝ ներս թողնելով արեւը։ Երեկոյան պատրաստված մեկ բաժակ ջուրը արթնանալուց հետո կօգնի ձեր օրգանիզմին սկսել աշխատել։

«Եվ, իհարկե, կարեւոր է հիշել, որ առողջ եւ լիարժեք քունը ձեր առույգ օրվա հիմքն է»,- ամփոփել է Տատյանա Գրիգորեւան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է