• Latest news

Աորտայի անևրիզմաների պատռվածքների և շերտազատումների վիրահատությունները բոլորի համար կիրականացվեն պետպատվերով

23 մարտի, 2023  15:05

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 23-ի նիստում ընդունել է որոշում, որը հնարավորություն կտա Առողջության առաջնային պահպանման օղակում ավելի պարզ և մատչելի դարձնել պայմանագրային գործընթացի և ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:

Արդյունքում՝ բնակչության բոլոր խմբերի համար հասանելի կլինի պետպատվերի շրջանակում մատուցվող նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ևս մեկ ծառայություն, կընդլայնվի դրանցից օգտվող շահառուների քանակը:

Աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատությունները ներկայումս իրականացվում է միայն սոցիալապես անապահով և առանձին, հատուկ խմբերում ընդգրկված շահառուներին:

2023 թ. նախատեսվում է պետպատվերի շրջանակում նշված ծառայությունները որպես «Կյանք փրկող» ծրագիր իրականացնել ՀՀ ամբողջ բնակչության համար:

Գործող կարգով զորակոչային տարիքի անձանց արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները և ՀՀ օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամների բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է հերթագրման սկզբունքով:

Որոշմամբ առաջարկվում է վերը նշված շահառուների բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնել արտահերթ կարգով:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է սահմանել բժշկական արտադրատեսակների արտադրություն, բժշկական արտադրատեսակների սպասարկում լիցենզավորման ենթակա տեսակների համար անհրաժեշտ լիցենզավորման կարգերը, գործունեության իրականացման համար պարտադիր պայմանները և պահանջները, բժշկական արտադրատեսակների արտադրություն, բժշկական արտադրատեսակների սպասարկում գործունեության տեսակների իրականացման համար տրվող լիցենզիաների ձևերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել