Գիտնականներին առաջին անգամ հաջողվել է լաբորատոր պայմաններում մարդու ստամոքսի հյուսվածքներ աճեցնել՝ բազմապոտենտ (ցանկացած տիպի բջջի վերածվելու ընդունակ) ցողունային բջիջներից: Ստացված եռաչափ մինի-ստամոքսները (ստամոքսի օրգանոիդները), Medical News Today-ի հաղորդմամբ, կարող են ռեալ ժամանակում դեղամիջոցների եւ ցավաստեղծ օրգանիզմների ազդեցությունն ուսումնասիրելու հնարավորություն ընձեռել:
Կենսաբանները երկու տարի շարունակ սաղմի օրգանիզմում ստամոքսի զարգացման հիմնական փուլերն են ուսումնասիրել, այնուհետեւ էլ, Պետրիի անոթներում դրանց կրկնօրինակը նախաձեռնելով, ցողունային բջիջների՝ ստամոքսի հյուսվածքների վերածմանը նպաստող պայմաններ ստեղծել: Մեկ ամսվա ընթացքում նրանց հաջողվել է 3 մմ տրամագծով եռաչափ օրգանոիդներ աճեցնել, որոնց հյուսվածքներում մի քանի տեսակի՝ տարբեր առանձնահատկություններով օժտված բջիջներ են առկա:
Այնուհետեւ գիտահետազոտական խմբի անդամների հրահրմամբ օրգանոիդները Helicobacter pylori անվամբ հայտնի՝ գաստրիտի, ինչպես նաեւ ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի խոցի առաջացման հետ ասոցացվող մանրէներով էն վարակվել: Ընդամենը մեկ օրվա ընթացքում H. Pylori-ն բնական կենսաքիմիական ռեակցիաներ է առաջացրել՝ արհեստական հյուսվածքներում. ինֆեկցիան արագ տարածվել է՝ էպիթելերերով եւ c-Met քաղցկեղային գենն ակտիվացրել:
Օրգանիոիդները նաեւ շաքարախտի եւ մի շարք այլ հիվանդությունների կենսաքիմիական առանձնահատկությունների ուսումնասիրման նպատակով են աճեցվել: Նմանատիպ հետազոտությունների՝ կենդանիների նկատմամբ իրականացումը ցանկալի չի համարվում, քանի որ մարդու ստամոքսն իր անատոմիկ եւ ֆիզիոլոգիական առանձնահատկություններով ինքնատիպ՝ որեւէ այլ կենդանու ստամոքսի չնմանվող օրգան է հանդիսանում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր