• Latest news

Արյան III խումբ ունեցող կանանց մոտ շաքարախտով հիվանդանալու հավանականությունն ավելի մեծ է

24 հունվարի, 2015  22:16

Ֆրանսիացի գիտնականները պարզել են երկրորդ տեսակի շաքարախտի զարգացման հավանականության եւ արյան խմբի միջեւ կապը։ Հետազոտությանն արյան տարբեր խմբեր ունեցող 82 հազար կին է մասնակցել։

Փորձարկման ժամանակ կանայք գրեթե նույն ապրելակերպն են վարել։ Պարզվել է՝ արյան առաջին խումբ ունեցող կանայք ավելի քիչ են այդ հիվանդությունն ունենում, իսկ երկրորդ խումբն ունեցող կանայք՝ 10%-ով ավելի։

Հիվանդության ամենաբարձր վտանգն արյան երրորդ խմբի ռեզուս դրական գործոնն ունեցող կանանց մոտ է նկատվում՝  35%,, որը տարբերվում է բացասական ռեզուս գործոնով կանանցից, որոնց նախահակումը 21%-ի է հավասար։ Արյան չորրորդ խումբն ունեցող կանայք 17%-ով են ենթարկվում հիվանդության վտանգին։

Սակայն բժիշկները նշում են, որ առողջ ապրելակերպ վարելու, սպորտով զբաղվելու եւ սեփական սննդակարգին հետեւելու դեպքում շաքարախտը կարելի է շրջանցել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել